Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու այս համատեքստում իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 01 2025
  • $
    398.64
  • RUBLE
    3.92
  • 411.20
WEATHER
--1.91 oC

Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու այս համատեքստում իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

16:22 20.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 20-ին ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Զրուցակիցներն անդրադարձել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու այս համատեքստում իրավունքների պաշտպանությանը վերաբերելի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։

Քննարկման շրջանակում նախանշվել են համագործակցության ուղղությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան Ուկրաինային է փոխանցել 4,5 հազար անօդաչու թռչող սարք

21:00 20.01.2025

Լիտվան Ուկրաինային է փոխանցել 4,5 հազար անօդաչու թռչող սարք

Լիտվան Ուկրաինային է փոխանցել 4,5 հազար անօդաչու թռչող սարք, որոնց արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Անօդաչու թռչող սարքերի խմբաքանակը ժամանել է Ուկրաինա և վերջինիս ներկայացուցիչներին է փոխանցվել անցյալ շաբաթվա վերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Անօդաչու թռչող սարքերի տեսակներն ու արտադրողը նշված չեն: Սկզբում անօդաչու թռչող սարքի […] ...

Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում հրամանագիր կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման մասին

20:48 20.01.2025

Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում հրամանագիր կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման մասին

Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը, ով շուտով կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել, ըստ որի երկրի իշխանությունների կողմից ճանաչվում է ընդամենը երկու սեռ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Վաշինգտոնի ապագա վարչակազմի ներկայացուցչին հղումով։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ դաշնային իշխանությունները կճանաչեն միայն արական և իգական սեռերի գոյությունը։ Հանրապետականը ավելի վաղ խոստացել էր […] ...

Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարը

20:40 20.01.2025

Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ «Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն բոլոր փուլերում, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կապահովի, որ Իսրայելը կատարի իր պարտավորությունները»,-ասել է Թուրքիայի ղեկավարը Անկարայում Սլովակիայի վարչապետի հետ […] ...

IFFHS-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնությունները

20:30 20.01.2025

IFFHS-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնությունները

Իտալիայի Ա Սերիան Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություն: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Իտալիայի առաջնությունը IFFHS-ի սահմանած չափանիշներով ստացել է 1992 միավոր։ Ուժեղագույնների հնգյակում են նաև Իսպանիայի Լա լիգան (1885), Անգլիայի Պրեմիեր լիգան (1871), Բարզիլիայի Ա Սերիան (1859) և Գերմանիայի Բունդեսլիգան (1606)։ Հայաստանի […] ...

Բայդենը Թրամփի համար գրառում է թողել Օվալաձև աշխատասենյակում

20:25 20.01.2025

Բայդենը Թրամփի համար գրառում է թողել Օվալաձև աշխատասենյակում

Ջո Բայդենը, որի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի տեղական ժամանակով կեսօրին, երկարամյա ավանդույթի համաձայն՝ գրառում է թողել իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին։ Պետության հեռացող ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է այն ժամանակ, երբ առաջին տիկին Գիլը Սպիտակ տան մուտքի մոտ սպասում էր հանրապետականին և նրա կնոջը՝ Մելանյային։ Դեմոկրատին հարցրել են՝ արդյոք նա գրություն է թողել Թրամփին։ Բայդենը […] ...

Իրանը ՀԱՄԱՍ-ի գործարքն անվանել է Իսրայելի կապիտուլյացիա

20:15 20.01.2025

Իրանը ՀԱՄԱՍ-ի գործարքն անվանել է Իսրայելի կապիտուլյացիա

Իսրայելն ընդունեց իր պարտությունը և կապիտուլյացիայի ենթարկեց արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Սիոնիստները (նկատի ունի Իսրայելի իշխանություններին) խոստովանեցին, որ այլ ելք չունեն, քան հանձնվել և համաձայնվել հրադադարի։ «Դիմադրության առանցքը» անդրդվելիորեն դիմակայեց այս փորձությանը և հրադադար պարտադրեց հակառակորդին, […] ...

BACK_TO_TOP