Խորհրդարանը քննարկել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 01 2025
  • $
    398.64
  • RUBLE
    3.92
  • 411.20
WEATHER
-0.91 oC

Խորհրդարանը քննարկել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

15:55 20.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը:

Հունվարի 20-ի` ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին` վերջին 6 տարիներին հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:

Անդրադառնալով «առողջապահություն» հասկացությանը` թեկնածուն նշել է, որ նույնիսկ տնտեսագիտորեն ավելի ձեռնտու է ներդրում անել առողջության պահպանման վրա, քան թե զբաղվել հիվանդապահությամբ: Նա կարեւորել է հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրերը:

Խոսելով անկախությունից ի վեր առողջապահության համակարգում տեղի ունեցած բարեփոխումների, ինչպես նաեւ բարեփոխումների շարունակականության կանգի մասին` Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ գործընթացներին պետք է հետեւողական լինել եւ կենտրոնացված կառավարման շնորհիվ ապահովել ծառայությունների հասանելիություն:

Արսեն Թորոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել կոնկրետ դեպքերի` ծրագրերի ծախսարդյունավետության խնդիրներին, առողջության պահպանման առաջնային օղակի, որակի, հասանելիության եւ դրա նկատմամբ հանրության վստահելիության խնդրին, առողջության համապարփակ ապահովագրությանը, առողջ ապրելակերպին, առողջ միջավայր ունենալուն ուղղված տեսլականին: Այս համատեքստում թեկնածուն կարեւորել է դպրոցական ծրագրում առկա «Առողջ ապրելակերպ» դասընթացը, «Դպրոցական սնունդ» ծրագիրը:

Մտքերի փոխանակության ձեւաչափում պատգամավորները բարձրաձայնել են մարզային առողջության պահպանման առաջնային օղակների գործունեությանը, գյուղական բնակավայրերում ամբուլատորիաների առկայությանը, Շտապ բժշկական օգնություն ծառայության հասանելիությանը, բժշկական սարքավորումների արդիականացմանը, առողջապահական տուրիզմի զարգացմանը վերաբերող հարցեր: Առաջարկվել է ստեղծել հարթակ, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի քաղաքացիներին դիմելու եզակի հիվանդություններն արտերկրում բուժելու կամ անհրաժեշտ դեղորայքներ ձեռքբերելու հարցերով:

Եզրափակիչ ելույթում Արսեն Թորոսյանը, անդրադառնալով պատգամավորների բարձրացրած հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ: Նա առաջարկել է բարձրացրած հարցերի շրջանակում կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարը

20:40 20.01.2025

Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ «Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն բոլոր փուլերում, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կապահովի, որ Իսրայելը կատարի իր պարտավորությունները»,-ասել է Թուրքիայի ղեկավարը Անկարայում Սլովակիայի վարչապետի հետ […] ...

IFFHS-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնությունները

20:30 20.01.2025

IFFHS-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնությունները

Իտալիայի Ա Սերիան Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություն: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Իտալիայի առաջնությունը IFFHS-ի սահմանած չափանիշներով ստացել է 1992 միավոր։ Ուժեղագույնների հնգյակում են նաև Իսպանիայի Լա լիգան (1885), Անգլիայի Պրեմիեր լիգան (1871), Բարզիլիայի Ա Սերիան (1859) և Գերմանիայի Բունդեսլիգան (1606)։ Հայաստանի […] ...

Բայդենը Թրամփի համար գրառում է թողել Օվալաձև աշխատասենյակում

20:25 20.01.2025

Բայդենը Թրամփի համար գրառում է թողել Օվալաձև աշխատասենյակում

Ջո Բայդենը, որի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի տեղական ժամանակով կեսօրին, երկարամյա ավանդույթի համաձայն՝ գրառում է թողել իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին։ Պետության հեռացող ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է այն ժամանակ, երբ առաջին տիկին Գիլը Սպիտակ տան մուտքի մոտ սպասում էր հանրապետականին և նրա կնոջը՝ Մելանյային։ Դեմոկրատին հարցրել են՝ արդյոք նա գրություն է թողել Թրամփին։ Բայդենը […] ...

Իրանը ՀԱՄԱՍ-ի գործարքն անվանել է Իսրայելի կապիտուլյացիա

20:15 20.01.2025

Իրանը ՀԱՄԱՍ-ի գործարքն անվանել է Իսրայելի կապիտուլյացիա

Իսրայելն ընդունեց իր պարտությունը և կապիտուլյացիայի ենթարկեց արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Սիոնիստները (նկատի ունի Իսրայելի իշխանություններին) խոստովանեցին, որ այլ ելք չունեն, քան հանձնվել և համաձայնվել հրադադարի։ «Դիմադրության առանցքը» անդրդվելիորեն դիմակայեց այս փորձությանը և հրադադար պարտադրեց հակառակորդին, […] ...

Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում

20:05 20.01.2025

Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է իր պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 77-ամյա Պերեսը պաշտոնը կստանձնի մինչև 2029 թվականը։ Իդեպ նա եղել է նախագահի միակ թեկնածուն և մեխանիկորեն վերընտրվել է։ Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը մադրիդյան ակումբի նախագահի պաշտոնը ստանձնել է 2009 թվականին։ Նա «Ռեալը» ղեկավարել է նաև 2000-2006թթ.։ ...

SHANTNEWS

20:00 20.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP