15:24 20.01.2025
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած 1935 թվականից։ Տարեկան տեղումների քանակը կազմել է 669 մմ, որը նորմայից ավել է։
Տեղեկացնենք, որ ամենատաք տարին դիտվել է 2010 թվականին՝ 8․2 °C, իսկ ամենացուրտը 1992 թվականին՝ 3․9 °C։ Ամենախոնավ տարին դիտվել է 1963 թվականին, երբ տարեկան տեղումների քանակը կազմեց 927 մմ, իսկ ամենաչորը՝ 1961 թվականին՝ 429 մմ։
2024 թվականին դիտվեցին մի շարք կլիմայական շեղումներ (անոմալիաներ), որոնք ներկայացված են ստորև։
Տաք անոմալիները
2024 թվականը սկսվեց չափազանց տաք ձմեռով։ Անցած տարվա ձմռան միջին ջերմաստիճանը բարձր էր նորմայից 4.0 °C-ով, որի արդյունքում գրանցվեց երկրորդ ամենատաք ձմեռը սկսած 1935 թվականից և ամենատաքը 1966 թվականից հետո։ Հաջորդ էքստրեմալ ջերմաստիճանային շեղումը դիտվեց ապրիլ ամսին։ Ապրիլը ամենատաքն էր սկսած 1935 թվականից։ Ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4 °C, որը 4․5 °C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման։
Խոնավ և չոր անոմալիները
Ամենատաք ապրիլը ուղեկցվեց սակավ տեղումներով։ Ամսական տեղումների միջին քանակը Հայաստանում կազմեց 23 մմ կամ նորմայի 33 %-ը։ Նման չորային ապրիլ Հայաստանում չէր դիտվել 1935 թվականից ի վեր։ Ամենատաք և ամենաչոր ապրիլին հաջորդեց չափազանց խոնավ մայիսը։ 2024 թվականի մայիսը ամենա տեղումնառատն էր սկսած 1937 թվականից։ Տեղումների միջին քանակը Հայաստանում մայիսին կազմեց 161 մմ, որը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է ամսական նորման։
Մայիսի 25-ից 26-ը դիտվեցին առատ տեղումներ, որոնք բերեցին աղետալի հեղեղումների Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում և հանդիսացան մարդկային զոհերի պատճառ։
Խոնավ էր նաև հուլիս ամիսը։ Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84 մմ։ Նման տեղումնառատ հուլիս չեր դիտվել 1965 թվականից հետո։
20:40 20.01.2025
Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ «Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն բոլոր փուլերում, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կապահովի, որ Իսրայելը կատարի իր պարտավորությունները»,-ասել է Թուրքիայի ղեկավարը Անկարայում Սլովակիայի վարչապետի հետ […] ...
20:30 20.01.2025
IFFHS-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություններըԻտալիայի Ա Սերիան Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություն: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Իտալիայի առաջնությունը IFFHS-ի սահմանած չափանիշներով ստացել է 1992 միավոր։ Ուժեղագույնների հնգյակում են նաև Իսպանիայի Լա լիգան (1885), Անգլիայի Պրեմիեր լիգան (1871), Բարզիլիայի Ա Սերիան (1859) և Գերմանիայի Բունդեսլիգան (1606)։ Հայաստանի […] ...
20:25 20.01.2025
Բայդենը Թրամփի համար գրառում է թողել Օվալաձև աշխատասենյակումՋո Բայդենը, որի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի տեղական ժամանակով կեսօրին, երկարամյա ավանդույթի համաձայն՝ գրառում է թողել իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին։ Պետության հեռացող ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է այն ժամանակ, երբ առաջին տիկին Գիլը Սպիտակ տան մուտքի մոտ սպասում էր հանրապետականին և նրա կնոջը՝ Մելանյային։ Դեմոկրատին հարցրել են՝ արդյոք նա գրություն է թողել Թրամփին։ Բայդենը […] ...
20:15 20.01.2025
Իրանը ՀԱՄԱՍ-ի գործարքն անվանել է Իսրայելի կապիտուլյացիաԻսրայելն ընդունեց իր պարտությունը և կապիտուլյացիայի ենթարկեց արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Սիոնիստները (նկատի ունի Իսրայելի իշխանություններին) խոստովանեցին, որ այլ ելք չունեն, քան հանձնվել և համաձայնվել հրադադարի։ «Դիմադրության առանցքը» անդրդվելիորեն դիմակայեց այս փորձությանը և հրադադար պարտադրեց հակառակորդին, […] ...
20:05 20.01.2025
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է իր պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 77-ամյա Պերեսը պաշտոնը կստանձնի մինչև 2029 թվականը։ Իդեպ նա եղել է նախագահի միակ թեկնածուն և մեխանիկորեն վերընտրվել է։ Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը մադրիդյան ակումբի նախագահի պաշտոնը ստանձնել է 2009 թվականին։ Նա «Ռեալը» ղեկավարել է նաև 2000-2006թթ.։ ...