13:40 20.01.2025
Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
«ՀՀ քաղաքացիության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքով ստեղծվելու է մեկ միասնական հարթակ, որի շրջանակում ընդունվելու են ինչպես քաղաքացիության շնորհման, այնպես էլ դադարեցման դիմումները:
Առաջարկվող կարգավորումները` այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ստացվել:
Կառավարության հեղինակած հաջորդ նախաձեռնությունը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Ըստ նրա` ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխության արդյունքում բարելավելու է մեր երկրի ներդրումային միջավայրը: Մասնավորապես, կպարզեցվի դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ այլ ձեւով իրացումը, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն` արգելքներն ու սահմանափակումները խախտելու համար:
Նախաձեռնության համահեղինակ Ալխաս Ղազարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է մեկ առաջարկ, որն ընդունվել է եւ նախաձեռնությունը լրամշակվել է:
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը եւ լրացումները եւս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքով առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը չի փոփոխվել:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել:
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նպատակն է նույնականացնել օրենսդրական դաշտը, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ են ներկայացրել պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Լիլիթ Գալստյանը:
20:40 20.01.2025
Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ «Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն բոլոր փուլերում, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կապահովի, որ Իսրայելը կատարի իր պարտավորությունները»,-ասել է Թուրքիայի ղեկավարը Անկարայում Սլովակիայի վարչապետի հետ […] ...
20:30 20.01.2025
IFFHS-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություններըԻտալիայի Ա Սերիան Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություն: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Իտալիայի առաջնությունը IFFHS-ի սահմանած չափանիշներով ստացել է 1992 միավոր։ Ուժեղագույնների հնգյակում են նաև Իսպանիայի Լա լիգան (1885), Անգլիայի Պրեմիեր լիգան (1871), Բարզիլիայի Ա Սերիան (1859) և Գերմանիայի Բունդեսլիգան (1606)։ Հայաստանի […] ...
20:25 20.01.2025
Բայդենը Թրամփի համար գրառում է թողել Օվալաձև աշխատասենյակումՋո Բայդենը, որի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի տեղական ժամանակով կեսօրին, երկարամյա ավանդույթի համաձայն՝ գրառում է թողել իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին։ Պետության հեռացող ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է այն ժամանակ, երբ առաջին տիկին Գիլը Սպիտակ տան մուտքի մոտ սպասում էր հանրապետականին և նրա կնոջը՝ Մելանյային։ Դեմոկրատին հարցրել են՝ արդյոք նա գրություն է թողել Թրամփին։ Բայդենը […] ...
20:15 20.01.2025
Իրանը ՀԱՄԱՍ-ի գործարքն անվանել է Իսրայելի կապիտուլյացիաԻսրայելն ընդունեց իր պարտությունը և կապիտուլյացիայի ենթարկեց արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Սիոնիստները (նկատի ունի Իսրայելի իշխանություններին) խոստովանեցին, որ այլ ելք չունեն, քան հանձնվել և համաձայնվել հրադադարի։ «Դիմադրության առանցքը» անդրդվելիորեն դիմակայեց այս փորձությանը և հրադադար պարտադրեց հակառակորդին, […] ...
20:05 20.01.2025
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է իր պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 77-ամյա Պերեսը պաշտոնը կստանձնի մինչև 2029 թվականը։ Իդեպ նա եղել է նախագահի միակ թեկնածուն և մեխանիկորեն վերընտրվել է։ Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը մադրիդյան ակումբի նախագահի պաշտոնը ստանձնել է 2009 թվականին։ Նա «Ռեալը» ղեկավարել է նաև 2000-2006թթ.։ ...