Շատ վատ եմ զգում, որ ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռներ են արձակվում, բայց խախտում է արձանագրվել. Սեդա Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+20.09 oC

Շատ վատ եմ զգում, որ ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռներ են արձակվում, բայց խախտում է արձանագրվել. Սեդա Սաֆարյան

16:28 20.09.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երեք գործ է բավարարել:

Լիարժեք բավարարվել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» հայցը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Աշոտ Գուլյանը բողոքարկում էր իր որդու՝ ոստիկանությունում ինքնասպան լինելու առաջ քաշված տարբերակը: Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Աշոտ Գուլյանին վճարել 50 հազար եվրո ոչ նյութական վնասի և 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:

Հաջորդ բավարարված հայցը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» հայցն է, որը վերաբերում էր նրա՝ ոստիկանությունում ենթարկված խոշտանգումներին, ինչպես նաև 2008թ. ընտրություններից հետո քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությանն ու դատավարությանը: Այս դեպքում էլ պարտավորեցրել են Սաղաթելյանին վճարել 15600 եվրոյին համարժեք դրամ ոչ նյութական վնասի և 5000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:

3-րդ բավարարված հայցը մասամբ է բավարարվել, ինչի արդյունքում Հայաստանին պարտավորեցվել է Վարդգես Գասպարիին վճարել 4000 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց:

SHANTNEWS.am-ը զրուցել է Մուշեղ Սաղաթելյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ: Հարցին՝ բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ-ի որոշումներով, Սեդա Սաֆարյանը պատասխանեց, որ փոխհատուցման չափը վերաբերում է արդարացի դատաքննությանը, չի վերաբերում Մուշեղ Սաղաթելյանի կրած վնասներին:

«Կարևոր է, որ խախտումն արձանագրվեց: Շատ վատ եմ զգում, որ ընդդեմ Հայաստանի արձակվում են այսպիսի վճիռներ, եթե օրենքը թույլ տար, կարելի էր ընդդեմ Քոչարյանի լիներ, ընդդեմ սարքողների լինել, Սերժ Սարգսյանի լիներ: Պետությունն ի՞նչ անի, որ նման առաջնորդներ է ունեցել: Մի 20-25 օրվա մեջ այդ գործերը փակվեցին և ուղարկվեցին դատարան: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ իբր բռնություն գործադրելու նույնաբովանդակ մեղադրանքներ են: Ըստ էության, մենք ունեցանք եվրոպական դատարանի որոշում, որն ուղղված է մեր երկրում իրականացվող արդարադատության դեմ»,- ասաց փաստաբանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

17:46 28.04.2025

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

17:40 28.04.2025

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

17:30 28.04.2025

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

17:22 28.04.2025

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...

2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են Հայաստան

17:14 28.04.2025

2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են Հայաստան

Ապրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

17:06 28.04.2025

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...

BACK_TO_TOP