Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
--2.91 oC

Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն

15:46 18.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչական և քաղաքացիական դատավարություններում լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը՝ սահմանելով իրավունքի չարաշահման դեմ պայքարի նոր մեխանիզմներ. օրինակ՝ դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու հնարավորությունը, ինչը կապահովի ոչ միայն դատական նիստերի, այլև գործի քննության ողջ ընթացքում դատավարության մասնակիցների պատշաճ վարքագիծը, իրավունքի իրականացման սահմանափակումը, որը չարաշահվող իրավունքների ժամանակային կամ քանակական պայմանների սահմանման կառուցակարգ է։

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.01.2025

SHANTNEWS

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

21:39 18.01.2025

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորներ, կստեղծեն գործարքի իրականացմանը վերահսկելու օպերատիվ կենտրոն։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ը։ «Եգիպտոսը մտադիր է շարունակաբար աշխատել՝ համաձայնեցնելով իր գործընկերներ Կատարի և ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և դրա դրույթների ամբողջական իրականացման ուղղությամբ՝ համատեղ օպերատիվ կենտրոնի ստեղծման […] ...

Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

21:20 18.01.2025

Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

Հունվարի 18-ին, ժամը 17:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Tesla» մակնիշի ավտոմեքենա […] ...

Բաքվի գործը. ինչո՞ւ է Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը

21:00 18.01.2025

Բաքվի գործը. ինչո՞ւ է Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը

Երեկ Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը: Դեռ դրանից առաջ արդեն իսկ ստացված տեղեկությունները մտահոգություններ էին առաջացնում: Այս գործերի ու ընդհանրապես, ադրբեջանական նարատիվների մասին հարցերին անդրադարձել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:             ...

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

20:40 18.01.2025

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Հունվարի 18-ին, ժամը 15:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի մոտակա դաշտավայրում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...

Պարբերաբար լրացվում են ավտոճանապարհներին աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու համար

20:20 18.01.2025

Պարբերաբար լրացվում են ավտոճանապարհներին աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու համար

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց բազաներում ու հենակետերում պարբերաբար լրացնում են աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու և աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

BACK_TO_TOP