13:40 18.01.2025
Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:
«Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են միջազգային նորմերին և արդար դատաքննության սկզբունքներին։ Փաստերը վկայում են, որ հայազգի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող խտրականությունը պայմանավորված է ազգային պատկանելությամբ։
Հարկ եմ համարում նշել, որ միջազգային նորմերի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրա էթնիկական պատկանելությունից, առաջնային պարտականություն է։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշպանության մասին եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում են պետություններին ապահովել արդար դատաքննության իրավունք, խոշտանգումներից և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունք։
Մարդու իրավունքների խախտումը որևէ պարագայում չի կարող արդարացվել, և բոլոր պետություններն ունեն պարտավորություն՝ երաշխավորելու արդարությունը և հարգանքը յուրաքանչյուր անհատի նկատմամբ՝ անկախ նրա էթնիկ կամ ազգային պատկանելությունից։
Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»,-գրել է նա:
16:50 18.01.2025
Երասխում բախվել են «Scania» բեռնատարն ու «Mercedes»-ըԱյսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Մեղրի M2 ավտոճանապարհին` Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Scania» մակնիշի բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ […] ...
16:45 18.01.2025
ՆԱՏՕ-ի նավերը սկսել են պարեկել Բալթիկ ծովում. ԶԼՄ-ներՆԱՏՕ-ի ռազմանավերը սկսել են պարեկել Բալթիկ ծովում՝ «Baltic Sentry» առաքելության շրջանակներում՝ Բալթյան երկրներում դաշինքի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, հաղորդում է ERR հեռուստառադիոընկերությունը: Երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին, Հելսինկիում կայացել է Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովը՝ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ։ Գագաթնաժողովին հաջորդած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ՆԱՏՕ-ն սկսում է առաքելություն, որը կոչվում է «Baltic […] ...
16:40 18.01.2025
Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերմանըԻսրայելական զորքերի դուրսբերումը և լիբանանյան բանակի տեղակայումը համատեղ սահմանին խաղաղության նոր էջ կբացի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով Բեյրութում բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար իսրայելական զորքերի անվտանգ դուրսբերումը հարավային Լիբանանից մինչև հունվարի 27-ը՝ հրադադարի համաձայնագրով նախատեսված վերջնաժամկետը», – ասել է […] ...
16:29 18.01.2025
ԵՄ ընտանիքի լիիրավ անդա՞մ, թե՞ փակուղի. Հեռանկար բանավեճԱյս տարվա առաջին իսկ նիստում Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը անդամակցելու նախաձեռնությանը և հաստատեց օրենքի համապատասխան նախագիծը: Դա նշանակում է, որ եվրաինտեգրման ջատագովների առաջարկը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ընդունվել է: Որո՞նք կլինեն հաջորդ քայլերը և ո՞ւր դրանք կբերեն: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են նախաձեռնության հեղինակներից մեկի, «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության […] ...
16:14 18.01.2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքըՄիջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն, արձագանքելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկին, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է պաշտպանի և ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ։ «Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի […] ...
15:57 18.01.2025
Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է զոհվելԱվելի քան 20 պաղեստինցի է զոհվել, մոտ 80-ը՝ վիրավորվել վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի հրետակոծության հետևանքով, ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ «Իսրայելական օկուպացիոն ուժերը Գազայի հատվածում 3 ընտանիքի սպանություն են իրականացրել. սպանվել է 23 մարդ, վիրավորվել՝ 83-ը: Որոշ տուժածներ դեռևս փլատակների տակ և ճանապարհներին են, իսկ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն […] ...