13:29 18.01.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը:
Կողմերը կքննարկեն հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
16:45 18.01.2025
ՆԱՏՕ-ի նավերը սկսել են պարեկել Բալթիկ ծովում. ԶԼՄ-ներՆԱՏՕ-ի ռազմանավերը սկսել են պարեկել Բալթիկ ծովում՝ «Baltic Sentry» առաքելության շրջանակներում՝ Բալթյան երկրներում դաշինքի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, հաղորդում է ERR հեռուստառադիոընկերությունը: Երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին, Հելսինկիում կայացել է Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովը՝ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ։ Գագաթնաժողովին հաջորդած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ՆԱՏՕ-ն սկսում է առաքելություն, որը կոչվում է «Baltic […] ...
16:40 18.01.2025
Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերմանըԻսրայելական զորքերի դուրսբերումը և լիբանանյան բանակի տեղակայումը համատեղ սահմանին խաղաղության նոր էջ կբացի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով Բեյրութում բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար իսրայելական զորքերի անվտանգ դուրսբերումը հարավային Լիբանանից մինչև հունվարի 27-ը՝ հրադադարի համաձայնագրով նախատեսված վերջնաժամկետը», – ասել է […] ...
16:29 18.01.2025
ԵՄ ընտանիքի լիիրավ անդա՞մ, թե՞ փակուղի. Հեռանկար բանավեճԱյս տարվա առաջին իսկ նիստում Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը անդամակցելու նախաձեռնությանը և հաստատեց օրենքի համապատասխան նախագիծը: Դա նշանակում է, որ եվրաինտեգրման ջատագովների առաջարկը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ընդունվել է: Որո՞նք կլինեն հաջորդ քայլերը և ո՞ւր դրանք կբերեն: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են նախաձեռնության հեղինակներից մեկի, «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության […] ...
16:14 18.01.2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքըՄիջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն, արձագանքելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկին, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է պաշտպանի և ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ։ «Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի […] ...
15:57 18.01.2025
Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է զոհվելԱվելի քան 20 պաղեստինցի է զոհվել, մոտ 80-ը՝ վիրավորվել վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի հրետակոծության հետևանքով, ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ «Իսրայելական օկուպացիոն ուժերը Գազայի հատվածում 3 ընտանիքի սպանություն են իրականացրել. սպանվել է 23 մարդ, վիրավորվել՝ 83-ը: Որոշ տուժածներ դեռևս փլատակների տակ և ճանապարհներին են, իսկ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն […] ...
15:46 18.01.2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարությունՎարչական և քաղաքացիական դատավարություններում լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը՝ սահմանելով իրավունքի չարաշահման դեմ պայքարի նոր մեխանիզմներ. օրինակ՝ դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու հնարավորությունը, ինչը կապահովի ոչ միայն դատական նիստերի, այլև գործի քննության ողջ ընթացքում դատավարության մասնակիցների պատշաճ վարքագիծը, իրավունքի իրականացման սահմանափակումը, որը չարաշահվող իրավունքների ժամանակային կամ քանակական պայմանների սահմանման կառուցակարգ է։ Այս մասին հայտնում […] ...