13:12 18.01.2025
Հունվարի 18-ին՝ ժամը 09:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում այրվում է պահեստ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ խճուղում գտնվող կաղամբի պահեստում (մոտ 1200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ 11:27-ին: Պահեստում այրվել է անասնակեր (մոտ 100 հակ), և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ։
17:10 18.01.2025
Ռուսաստանը Հունգարիային ռեկորդային ծավալով գազ է մատակարարել 2024 թվականին2024 թվականին Հունգարիան Ռուսաստանի Դաշնությունից ստացել է ռեկորդային 7,6 միլիարդ խորանարդ մետր գազ «Թուրքական հոսք» գազատարով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Անցյալ տարի «Թուրքական հոսք»-ի միջոցով Հունգարիա հասավ 7,6 միլիարդ խորանարդ մետր գազ, սա բացարձակ ռեկորդ է: Դրանով մենք կարողացանք երաշխավորել Հունգարիայում բավարար գազի մշտական առկայությունը և ապահովել […] ...
17:00 18.01.2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին և դրա շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 17-րդ համաժողովին։ Համաժողովին մասնակցել է շուրջ հինգ տասնյակ երկրի գյուղատնտեսության նախարար և 10 միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյա: «Կենսազանգվածի կայուն զարգացում» խորագրով քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, թվային […] ...
16:50 18.01.2025
Երասխում բախվել են «Scania» բեռնատարն ու «Mercedes»-ըԱյսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Մեղրի M2 ավտոճանապարհին` Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Scania» մակնիշի բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ […] ...
16:45 18.01.2025
ՆԱՏՕ-ի նավերը սկսել են պարեկել Բալթիկ ծովում. ԶԼՄ-ներՆԱՏՕ-ի ռազմանավերը սկսել են պարեկել Բալթիկ ծովում՝ «Baltic Sentry» առաքելության շրջանակներում՝ Բալթյան երկրներում դաշինքի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, հաղորդում է ERR հեռուստառադիոընկերությունը: Երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին, Հելսինկիում կայացել է Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովը՝ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ։ Գագաթնաժողովին հաջորդած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ՆԱՏՕ-ն սկսում է առաքելություն, որը կոչվում է «Baltic […] ...
16:40 18.01.2025
Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերմանըԻսրայելական զորքերի դուրսբերումը և լիբանանյան բանակի տեղակայումը համատեղ սահմանին խաղաղության նոր էջ կբացի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով Բեյրութում բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար իսրայելական զորքերի անվտանգ դուրսբերումը հարավային Լիբանանից մինչև հունվարի 27-ը՝ հրադադարի համաձայնագրով նախատեսված վերջնաժամկետը», – ասել է […] ...
16:29 18.01.2025
ԵՄ ընտանիքի լիիրավ անդա՞մ, թե՞ փակուղի. Հեռանկար բանավեճԱյս տարվա առաջին իսկ նիստում Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը անդամակցելու նախաձեռնությանը և հաստատեց օրենքի համապատասխան նախագիծը: Դա նշանակում է, որ եվրաինտեգրման ջատագովների առաջարկը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ընդունվել է: Որո՞նք կլինեն հաջորդ քայլերը և ո՞ւր դրանք կբերեն: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են նախաձեռնության հեղինակներից մեկի, «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության […] ...