Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
+3.09 oC

Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

11:32 18.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ի 47–րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը, թե ոչ։

«Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– Sputnik Արմենիային ասաց Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Մեր այն դիտարկմանը, թե այսօր արդեն հունվարի 18-ն է, նա այսպես արձագանքեց. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։

Միաժամանակ «Հրապարակ» թերթը գրում է, որ Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալության արարողությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

13:52 18.01.2025

Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Վանիկ Վ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոց 110/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, ապա զանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ տուժածին […] ...

Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյան

13:40 18.01.2025

Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյան

Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում։ Այս մասին գրել է ՀՀ […] ...

Բաքվում հանդիպել են Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը

13:29 18.01.2025

Բաքվում հանդիպել են Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Կողմերը կքննարկեն հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: ...

Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը

13:20 18.01.2025

Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը

Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Բացումը փետրվարի մեկին՝ ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է: Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,-գրել է նա: ...

Հրդեհ Ղարիբջանյան գյուղում. ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ

13:12 18.01.2025

Հրդեհ Ղարիբջանյան գյուղում. ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ

Հունվարի 18-ին՝ ժամը 09:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում այրվում է պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ խճուղում գտնվող կաղամբի պահեստում (մոտ 1200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ […] ...

Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. երկու դատավոր սպանվել է

13:03 18.01.2025

Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. երկու դատավոր սպանվել է

Թեհրանում հրաձգություն է տեղի ունեցել Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ, երկու դատավոր սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Իշխանությունները հարձակումը համարում են ահաբեկչություն: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Երկրի դատական ​​իշխանության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Իրանի Գերագույն դատարանի սպանված դատավորները պատասխանատու են եղել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործերի համար: Այլ մանրամասներ դեռևս չեն […] ...

BACK_TO_TOP