10:57 18.01.2025
Իսրայելի արդարադատության նախարարությունը հրապարակել է պաղեստինցի բանտարկյալների նոր ցուցակը, որոնց նախատեսում են ազատ արձակել հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Նոր ցուցակը, որը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հաստատել է հրադադարի համաձայնագիրը, ներառել է ավելի քան 700 պաղեստինցի բանտարկյալների անուններ, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար պատիժ կրողներ։ Ցուցակում են նաև ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» արմատական կազմակերպությունների անդամները, ինչպես նաև պաղեստինյան քաղաքական «Ֆաթահ» կազմակերպության անդամները, որը մեծ դեր է խաղում Հորդանան գետի արևմտյան ափում:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Գազայի գործարքի շրջանակներում բանտարկյալների առաջին մասը ազատ կարձակվի կիրակի օրը՝ հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին:
14:12 18.01.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
14:00 18.01.2025
Լարսը բեռնատարների համար փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
13:52 18.01.2025
Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԱյսօր՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Վանիկ Վ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոց 110/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, ապա զանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ տուժածին […] ...
13:40 18.01.2025
Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում. Ռուստամ ԲաքոյանԱրկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում։ Այս մասին գրել է ՀՀ […] ...
13:29 18.01.2025
Բաքվում հանդիպել են Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն ԲայրամովըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Կողմերը կքննարկեն հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: ...
13:20 18.01.2025
Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակըՔիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Բացումը փետրվարի մեկին՝ ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է: Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,-գրել է նա: ...