ՀՀ դեսպանն ու Փարիզի քաղաքապետն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում զարգացումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
+1.09 oC

ՀՀ դեսպանն ու Փարիզի քաղաքապետն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում զարգացումներին

10:31 18.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի մի շարք բանաձևերի միաձայն ընդունումը, հայ ժողովրդի համար կարևոր ժամանակաշրջանում քաղաքապետ Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերը, ինչպես նաև՝ վերջինիս բազմաթիվ հանրային նախաձեռնությունները:

Քաղաքապետ Հիդալգոն վերահաստատել է իր ու Փարիզի քաղաքային խորհրդի հանձնառությունը նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացմանը: Ընդգծել է, որ Փարիզ քաղաքը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին:

Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասում տեղ գտած զարգացումներին, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Երևան-Փարիզ երկարամյա գործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը պատրաստ է աշխատել Վիետնամի հետ սոցիալիզմի բարգավաճմանը նպաստելու համար. Սի Ծինփին

12:47 18.01.2025

Չինաստանը պատրաստ է աշխատել Վիետնամի հետ սոցիալիզմի բարգավաճմանը նպաստելու համար. Սի Ծինփին

Չինաստանը պատրաստ է աշխատել Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության հետ՝ խթանելու համաշխարհային սոցիալիզմի բարգավաճումը և նպաստելու ընդհանուր զարգացմանն ու կայունությանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում չին-վիետնամական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ միավորել ուժերը ձեզ հետ,  շարունակել ձեռք ձեռքի տված ընթանալ սոցիալիստական ​​արդիականացման կառուցման նոր ճանապարհով»,- ասվում է շնորհավորական ուղերձում, […] ...

Շոլցը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025 թվականին

12:35 18.01.2025

Շոլցը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025 թվականին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի այս տարի։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ «Այժմ անհրաժեշտ է ուսումնասիրել սպանությունները դադարեցնելու և խաղաղության հասնելու բոլոր տարբերակները։ Հուսով եմ, որ այս տարի ամեն ինչ կստացվի, բայց մենք կտեսնենք, թե արդյոք դա հնարավոր է», – ասել է կառավարության ղեկավարը Վոլֆսբուրգում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության […] ...

Իջևանի Տերյան փողոցն իր գոյության ընթացքում առաջին անգամ կոյուղի ունի և 45 տարի անց հիմնանորոգվել է. Փաշինյան

12:17 18.01.2025

Իջևանի Տերյան փողոցն իր գոյության ընթացքում առաջին անգամ կոյուղի ունի և 45 տարի անց հիմնանորոգվել է. Փաշինյան

Իջեւանի Տերյան փողոցը իր գոյության ընթացքում առաջին անգամ կոյուղի ունի և 45 տարի անց հիմնանորոգվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից ներկայացրել տեսանյութ: ...

Բլինքենը կարծում է, որ Թրամփը կարող է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը

12:10 18.01.2025

Բլինքենը կարծում է, որ Թրամփը կարող է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը

ԱՄՆ հեռացող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ նոր վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը: «Կարծում եմ, որ նոր վարչակազմը գտնվում է այնպիսի դիրքերում, որ եթե ուկրաինացիները ցանկանան և նման ընտրություն անեն, ԱՄՆ-ը կարող է օգնել հասնելու լավ գործարքի», – ասել է Բլինքենը: Associated Press-ին տված հարցազրույցում պետքարտուղարն ասել է՝ հույս […] ...

SHANTNEWS

12:00 18.01.2025

SHANTNEWS

Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ․ ՄԻՊ

11:47 18.01.2025

Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ․ ՄԻՊ

Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին: Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց […] ...

BACK_TO_TOP