Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի նկատմամբ դատական նիստերը հետաձգվել են. հայտնի է՝ երբ կկայանան հաջորդ նիստերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
-0.91 oC

Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի նկատմամբ դատական նիստերը հետաձգվել են. հայտնի է՝ երբ կկայանան հաջորդ նիստերը

08:27 18.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում ապօրինի պահվող 15 հայ գերիների նկատմամբ կեղծ  դատավարությունը հետաձգվել է. հաջորդ նիստը կկայանա հունվարի 21֊ին։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝  դատական նիստի հետաձգման և հաջորդ նիստի օրվա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ Վարդանյանի նկատմամբ դատական նիստը ևս հետաձգվել է, այն կկայանա հունվարի 27֊ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չի կայանա․ ինչ է պատահել

11:11 18.01.2025

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չի կայանա․ ինչ է պատահել

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակներում պետք է կայանար թեթև քաշային կարգի տիտղոսային ռևանշն Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մասնակցությամբ։ Հայտնում է Armsport-ը։ Այսօր՝ հունվարի 17-ին կշռման արարողությանը մասնակցել է միայն Իսլամ Մախաչևը։ Ծառուկյանը չի ներկայացել կշռման արարողությանը։ Պաշտոնական տեղեկություններով՝ Արմանը մեջքի վնասվածք է ստացել քաշ գցելու ժամանակ։ Hustle MMA-ի շոուի հաղորդավար Ադամ […] ...

Տարադրամի փոխարժեքները հունվարի 18-ին

11:05 18.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:   ...

Իսրայելը հայտնել է՝ ովքեր են ազատ արձակվելու բանտերից Գազայի հատվածի գործարքի շրջանակներում

10:57 18.01.2025

Իսրայելը հայտնել է՝ ովքեր են ազատ արձակվելու բանտերից Գազայի հատվածի գործարքի շրջանակներում

Իսրայելի արդարադատության նախարարությունը հրապարակել է պաղեստինցի բանտարկյալների նոր ցուցակը, որոնց նախատեսում են ազատ արձակել հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Նոր ցուցակը, որը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հաստատել է հրադադարի համաձայնագիրը, ներառել է ավելի քան 700 պաղեստինցի բանտարկյալների անուններ, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար […] ...

Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և կամային հաղթանակ պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»

10:45 18.01.2025

Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և կամային հաղթանակ պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել հետնապահ «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Մինչև 82-րդ րոպեն Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը պարտվում էր, սակայն կոտդիվուարցի կիսապաշտպան Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և հաղթանակ պարգևել տանտերերին: «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 12-րդն է, «Սաութհեմփթոնը» 6 միավորով վերջին` 20-րդ տեղում […] ...

ՀՀ դեսպանն ու Փարիզի քաղաքապետն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում զարգացումներին

10:31 18.01.2025

ՀՀ դեսպանն ու Փարիզի քաղաքապետն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում զարգացումներին

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի մի շարք բանաձևերի միաձայն ընդունումը, հայ ժողովրդի համար կարևոր ժամանակաշրջանում քաղաքապետ Հիդալգոյի՝ Հայաստան […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:19 18.01.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 17-18-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Քուչակ, Աշոցք, Մուսաելյան գյուղերում և Ծաղկաձոր քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

BACK_TO_TOP