20:55 17.01.2025
Ներքին գործերի նախարարի հրամանով ՆԳՆ կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մանուկ Մուրադյանը։
Ներկայումս ընթանում է նոր ուսումնական հաստատության հաստիքների ամբողջական համալրման գործընթացը, այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Մանուկ Մուրադյանի կենսագրությունը՝
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ․ դեկտեմբեր 16, ք․ Երևան
Կրթություն, գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
• 063 մասնագիտական խորհրդի անդամ (ԺԲ.00.01 «Հանրային իրավունք»)
• 2018 թ. նախապատրաստվող դոկտորական ատենախոսության թեմա՝ «Սուբյեկտիվ իրավունքի չարաշահումը» (մեթոդաբանական և պատմատեսական հիմնախնդիրները), Հայ- ռուսական համալսարան
• 2004-2007թթ. ՌԴ Կառավարման ակադեմիա, ասպիրանտուրա, (թեկնածուական ատենախոսության թեմա՝ «ՀՀ ընտրական համակարգի սահմանադրաիրավական հիմունքները: Համեմատաիրավական վերլուծություն»)
• 2003-2004թթ. ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիա, Գիտամանկավարժական կադրերի պատրասման ֆակուլտետ (Իրավագիտություն մասնագիտությամբ, ավարտական թեզի թեմա՝ «Արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք առարկայի դասավանդման մեթոդաբանական հիմնախնդիրները»)
• 1996-2001թթ. ՀՀ ՆԳՆ ակադեմիա, Իրավաբանական ֆակուլտետ (դիպլոմավորված մասնագետ)
• 2007թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2011թ․՝ դոցենտի գիտական կոչում:
Գիտական հետաքրքրությունների ոլորտը
• Սահմանադրական իրավունք,
• Վարչական իրավունք,
• Մարդու իրավունքներ,
• Պետության և իրավունքի ընդհանուր տեսություն։
2022 թ․ Ուժային կառույցների ղեկավարների վերպատրաստման կուրսեր (ԱՄՆ)
• 2014-2015թթ. Հայաստանի Ամերիկյան համալսարան, Լեզվի շարունակական կրթության բաժին
• 2008-2015 թթ. Մասնագիտական որակների բարձրացման կուրսեր (Բելգիա, Շվեյցարիա, Ավստրիա)
Աշխատանքային փորձը և մասնագիտական ներգրավվածությունը
2025 թ. հունվարի 17-ին ՆԳ նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար
• 2021 թ. նոյեմբերից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ
• 2019 թ. հոկտեմբեր – 2021 թ․նոյեմբեր – ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ
• 2018 թ. հոկտեմբեր – 2019 թ․հոկտեմբեր – ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ
• 2014-2018թթ. հոկտեմբեր – ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ (դեկան)
• 2009թ. ապրիլ-2014թ. հոկտեմբեր – ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանդրական իրավունքի ամբիոնի պետ
• 2007թ. մայիս – 2009թ. Ապրիլ – ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունները կատարող
• 2002-2007թթ. մայիս – ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
• 2001թ. սեպտեմբեր – 2002թ.հուլիս – ՀՀ ոստիկանության ակադեմիայի գիտական բաժնի գիտաշխատող
• 2016թ. սեպտեմբերից մինչ օրս Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավունքի ինստիտուտի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պայմանագրային դասախոս
• 2010թ. սեպտեմբերից մինչ օրս Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պայմանագրային դասախոս
• 2019թ․ Ֆրանսիական համալասրանի իրավագիտության ֆակուլտետի պայմանագրային դասախոս
• 2022 թվականից Փաստաբանական ակադեմիայի դասախոս
• Պարբերաբար ներգրավված է եղել ոստիականական բարեփոխումների տարբեր մակարդակի հանձնաժողովներում, իրավական բարեփոխումների ոլորտային հարցեր քննարկող աշխատանքային խմբերում
• Հեղինակ և համահեղինակ է ՀՀ ոստիկանության և ՆԳՆ գործունեությանը վերաբերող ոլոտային նախագծերի (օրեսդրական և ենթաօրեսդրական)։
Պարգևատրվել է՝
2020 թ․ սեպտեմբեր – ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մխիթար Գոշ» մեդալով
2020 թ․ ԱԺ նախագահի շնորհակալագրով
2019 թ․ «Իրավակարգի ամրապնդման համար» Արամ Մանուկյան մեդալով
2021 թ․ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով
2018 թ․ «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով
2012 թ «Օրենքի պատվար» մեդալ
Այլ տեղեկություններ՝
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին:
10 ուսումնական և գիտական ձեռնարկների, 3 մենագրության, մոտ 50 գիտական հոդվածների և զեկույցների հեղինակ։
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի 2 դուստր և որդի»,-ասված է հաղորդագրության մեջ։
21:55 17.01.2025
Մեդվեդևի հետխաղյա ասուլիսը չի կայացելՌուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 121-րդ ռակետ Լերներ Թինին պարտվելուց հետո չի ներկայացել մամուլի ասուլիսին։ Աշխարհի 5-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում սենսացիոն պարտությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին, ասուլիսների սեղանին դրվել է նրա ջրի շիշը։ ...
21:50 17.01.2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասինԻրավիճակը Զապորոժիայի ատոմակայանում (ZNPP) մնում է անկայուն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ամեն օր գրանցում են բազմաթիվ պայթյուններ, այդ թվում՝ ատոմակայանի մոտ, ուրբաթ օրը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն: «Զապորոժիեի ԱԷԿ-ում, որտեղ ընդհանուր իրավիճակը մնում է անկայուն՝ առաջնագծում գտնվելու պատճառով, ՄԱԳԱՏԷ-ի թիմը գրանցել է բազմաթիվ պայթյուններ, որոնք տեղի են ունենում ամեն օր, այդ թվում՝ ինչպես կայանի […] ...
21:40 17.01.2025
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիներըԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների ցանկը։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։ ...
21:30 17.01.2025
Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականումՂազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը որոշել է շարունակել աշխատանքն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ: «Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում: Նա հանդիպել է ֆեդերացիայի նախագահի հետ, քննարկել ԱԱ-2026-ի ընտրական փուլի նախապատրաստական շրջանը»,- Matchtv.ru-ի հետ զրույցում ասել է ՂՖՖ տնօրեն Կայսար Բեկենովը: Ավելի վաղ ղազախական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆեդերացիայի նոր ղեկավարները նոր մարզիչ […] ...
21:25 17.01.2025
Թրամփը անհամբեր սպասում է Սի Ծինփինի հետ հանդիպմանը․ Չինաստանի ԱԳՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման մասին։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Թրամփը շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին շնորհավորանքների համար ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, նա ասել է, որ գնահատում է նախագահի հետ հիանալի հարաբերությունները, […] ...