10:28 17.01.2025
ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի 15-ին ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարները շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության հետ ձևավորած բազմաշերտ համագործակցության համար, կարևորել են համատեղ գրանցած շոշափելի արդյունքները, ընդգծել դրանք առաջիկայում ավելի համակարգային դարձնելու հեռանկարները՝ փոխգործակցության ընդլայնման միջոցով։ Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի գործիքակազմերին, արդի ծրագրային ապահովումներին և օրենսդրական դաշտի կատարելագործմանը։
Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ուժի կիրառման նոր ստանդարտի գործարկման, ծառայողների հատուկ պատրաստվածության և վերապատրաստումների վերաբերյալ հարցերը։
Կողմերն ընդգծել են նախարարության ենթակա մարմինների տարածքային ստորաբաժանումներում անձնակազմի կողմից հանրային հաղորդակցության և իրազեկման ապահովման կարևորությունը, ինչը բարեփոխումների համատեքստում ռազմավարական և առանցքային բաղադրիչներից է։
Անդրադարձ է կատարվել նաև Պարեկային ծառայության տեխնիկական համալրվածությանը, անձնակազմի շարունակական վերապատրաստումներին և ծառայությանը վերաբերող հարցերին։
Քննարկվող թեմաների շրջանակում էին նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ինստիտուցիոնալացումը, թվային գործիքակազմերի և կատարողականի գնահատման մեխանիզմների ներդնումը։
19:05 17.01.2025
Փեզեշքիանը նշել է ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության կարևորությունըԻրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեծ խթան կհաղորդի հանրապետության և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կարծում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Իրանի նախագահը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր համագործակցությանը, ապա ես խորապես համոզված եմ, որ մեր ներկայությունը այս ասոցիացիայի շրջանակներում նույնպես մեծ խթան […] ...
19:01 17.01.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
18:57 17.01.2025
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է։ Տաշիր քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
18:52 17.01.2025
Աշխարհի առաջին ռակետը կամային հաղթանակ է տարել 173-րդ ռակետի նկատմամբԱվստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Յանիկ Սիները հաղթել է Տրիստան Սկուլկեյթին: Առաջին սեթը եղել է աշխարհի 173-րդ ռակետի օգտին, բայց հաջորդ երեքում առավելության է հասել մրցաշարի գործող հաղթողը: Գրանցվել է 4:6, 6:4, 6:1, 6:3 հաշիվը: Կամային հաղթանակից հետո աշխարհի առաջին ռակետը դուրս է եկել 1/16 եզրափակիչ: Հիշեցնենք, որ երկու հաղթանակից հետո 1/16 եզրափակիչ է դուրս […] ...
18:46 17.01.2025
Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրըՌուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում բանակցություններից հետո պայմանագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին: Այս փաստաթուղթը նախատեսված է փոխարինել Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող փաստաթղթին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին։ Նոր պայմանագրի վրա աշխատանքները տարվում են 2022 թվականից. անցյալ տարվա […] ...
18:42 17.01.2025
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստՀունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Քննարկվել են հունվարի 20-ից մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը, ինչպես նաև ներքաղաքական բնույթի հարցեր: ...