Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
0.09 oC

Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնությունը

10:07 17.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։

Ընթացակարգը հետևյալն է․ համաձայնագրի հաստատման համար կհրավիրվի անվտանգության նիստ, ապա կանցկացվի կառավարության նիստ։ Քվեարկությունը տեղի կունենա հունվարի 18-ին։

Նշվում է, որ քվեարկության հետաձգման պատճառով գործարքի շրջանակներում առաջին երեք պատանդների ազատ արձակումը տեղի կունենա հունվարի 20-ին։ Որպես ձգձգման պատճառ նշվել են ՀԱՄԱՍ-ի հետ տարաձայնությունները, որոնք ծագել են բանակցությունների ավարտին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փեզեշքիանը նշել է ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության կարևորությունը

19:05 17.01.2025

Փեզեշքիանը նշել է ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության կարևորությունը

Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեծ խթան կհաղորդի հանրապետության և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կարծում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Իրանի նախագահը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր համագործակցությանը, ապա ես խորապես համոզված եմ, որ մեր ներկայությունը այս ասոցիացիայի շրջանակներում նույնպես մեծ խթան […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:01 17.01.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է

18:57 17.01.2025

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է։ Տաշիր քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Աշխարհի առաջին ռակետը կամային հաղթանակ է տարել 173-րդ ռակետի նկատմամբ

18:52 17.01.2025

Աշխարհի առաջին ռակետը կամային հաղթանակ է տարել 173-րդ ռակետի նկատմամբ

Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Յանիկ Սիները հաղթել է Տրիստան Սկուլկեյթին: Առաջին սեթը եղել է աշխարհի 173-րդ ռակետի օգտին, բայց հաջորդ երեքում առավելության է հասել մրցաշարի գործող հաղթողը: Գրանցվել է 4:6, 6:4, 6:1, 6:3 հաշիվը: Կամային հաղթանակից հետո աշխարհի առաջին ռակետը դուրս է եկել 1/16 եզրափակիչ: Հիշեցնենք, որ երկու հաղթանակից հետո 1/16 եզրափակիչ է դուրս […] ...

Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

18:46 17.01.2025

Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում բանակցություններից հետո պայմանագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին: Այս փաստաթուղթը նախատեսված է փոխարինել Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող փաստաթղթին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին։ Նոր պայմանագրի վրա աշխատանքները տարվում են 2022 թվականից. անցյալ տարվա […] ...

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

18:42 17.01.2025

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Քննարկվել են հունվարի 20-ից մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը, ինչպես նաև ներքաղաքական բնույթի հարցեր: ...

BACK_TO_TOP