Լրագրողի կարծիքը ՌԴ-ի պաշտոնական տեսակետը չէ. Զախարովան անդրադարձել է ՀՀ-ի բողոքի նոտային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 01 2025
  • $
    398.10
  • RUBLE
    3.88
  • 409.45
WEATHER
--1.91 oC

Լրագրողի կարծիքը ՌԴ-ի պաշտոնական տեսակետը չէ. Զախարովան անդրադարձել է ՀՀ-ի բողոքի նոտային

17:14 16.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի կողմից ՌԴ-ին փոխանցված բողոքի հայտագրին՝ կապված Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Զախարովան հայտարարել է, որ լրագրողի արտահայտած կարծիքին Երևանի արձագանքը Մոսկվայում տարակուսանք է առաջացրել, քանի որ այն ՌԴ պաշտոնական տեսակետը չէ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Երևանին քաջ հայտնի է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման բովանդակությունը՝ կապված Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման հետ, ինչի վերաբերյալ էլ խոսք է գնացել հաղորդման մեջ։

«Մենք պարբերաբար խոսում ենք Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերագործարկման մասին՝ բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում։ Առաջին հերթին խոսքը 2020 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ընդունած հայտարարության մասին է։ Այն ամրագրվել է նաեւ 2021 թվականի հունվարին։ Այստեղ հստակ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- ասել է Զախարովան։

ՌԴ պաշտոնյայի խոսքով՝ այդ տրամաբանությունն է դրված նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) գործունեության հիմքում, որի շրջանակներում հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։

«Եռակողմ աշխատանքային խմբում երբևէ չի քննարկվել արտատարածքային միջանցքներ ստեղծելը, ընդհակառակը` երկրները պետք է ունենային ինքնիշխանություն և իրավասություն իրենց երկրներով անցնող երթևեկության վրա։ Ցավոք, արևմուտքի ապակառուցողական ազդեցությամբ պայմանավորված` հայկական կողմի որոշմամբ` եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը սառեցվել է։ Համոզված եմ, որ աշխատանքների շուտափույթ վերսկսումը  ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասում ենթակառուցվածքների լիարժեք գործունեությանը, այլև կապահովի տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը և ավելացրել, որ Մոսկվան կրկին վերահաստատում է իր պատրաստակամությունը անհրաժեշտ կերպով նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։

ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր։

«Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հաղորդավար Դմիտրի Կիսիլյովն, անդրադառնալով Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» մտացածին տերմինը՝ կրկնելով ադրբեջանական թեզերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լայնամասշտաբ պատերազմը բացառվում է. Գագիկ Սաֆարյան

22:05 16.01.2025

Լայնամասշտաբ պատերազմը բացառվում է. Գագիկ Սաֆարյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Զրույցը ծավալվել է վերջին օրերի քաղաքական անցուդարձի շուրջ: Պատմաբանը անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագրի կարևորությանը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, Ռուսաստանի արձագանքին, Կիսիլյովի՝ աղմկահարույց խոսքերին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի հավանականությանը: «Խաղաղության և կայուն անվտանգության հաստատման ամենակարճ ճանապարհը հայոց բանակի մարտունակության և ռազմատեխնիկական մակարդակի […] ...

SHANTNEWS

22:00 16.01.2025

SHANTNEWS

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:55 16.01.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գր. Լուսավորիչ փող. 6 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 5-րդ զանգված՝ Միկոյան փող. 1, 2, 3, 4, 4/1, […] ...

Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ

21:45 16.01.2025

Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ

Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն […] ...

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ Ավինյան

21:37 16.01.2025

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան։ Յուրօրինակ ճարտարապետական շինությունը զարմացնում է իր հմայքով թե՛ դրսից, թե՛ ներսից։ Շենքի ներսի որմնանկարները, որոնք կրում են հայկական և պարսկական մոտիվներ, ստեղծել են հայ վարպետները։ Թանգարանը դառնալու է Երևանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը, որը […] ...

Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն

21:32 16.01.2025

Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ովքեր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն․ «Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն, Ինչպե՞ս ստանալ արտոնություն, Ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել տրանսպորտային քարտ, ԼՂ-ից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ, ինչպես նաև ԴԱՀԿ ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու հասարակական տրանսպորտից»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ այստեղ։ ...

BACK_TO_TOP