Կկանոնակարգվի պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 01 2025
  • $
    398.10
  • RUBLE
    3.88
  • 409.45
WEATHER
0.09 oC

Կկանոնակարգվի պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը

15:23 16.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Օրինագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգերով։ Ներկայումս գործող կարգավորումների համաձայն, ըստ էության պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը, սակայն զրկված է օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք տնօրինելու և տիրապետելու հնարավորությունից, և ըստ էության, հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։ Բացի այդ, ներկա պահին պետական մարմինների տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված հողամասեր, որոնց գծով, Կառավարությունը՝ ի դեմս կոմիտեի, համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով, չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում՝ անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրում։ Բացի այդ, անհրաժեշտ է ամբողջությամբ հստակեցնել պետության սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ Կառավարության և կոմիտեի իրավասությունները, քանի որ գործող օրենսդրությամբ պետության սեփականությունը հանդիսացող հողերի օտարման, ինչպես նաև նվիրաբերության իրավասությունը պատկանում է վերջիններիս։ Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը, ինչն էլ կնպաստի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի նախագահի թեկնածուն խոստովանել է, որ ժամանակակից  Եվրոպան փոխվել է

20:18 16.01.2025

Լեհաստանի նախագահի թեկնածուն խոստովանել է, որ ժամանակակից Եվրոպան փոխվել է

Եվրոպան կարող է դադարել գոյություն ունենալ իր ժամանակակից տեսքով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի թեկնածու ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցությունից Կարոլ Նավրոցկին։ «Իմ կարծիքով՝ այսօր նման երաշխիք չկա, որ Եվրոպան, որպես պետությունների համայնք, որը շարժվում է նույն ուղղությամբ, կշարունակի գոյություն ունենալ մեզ հայտնի տեսքով», – ասել է Նավրոցկին դիվանագիտական ​​կորպուսի հետ հանդիպման ժամանակ: […] ...

Նեյմարը բանակցում է 3 ակումբի հետ

20:06 16.01.2025

Նեյմարը բանակցում է 3 ակումբի հետ

«Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում, գրում է ESPN-ը: Բրազիլացին բանակցում է «Չիկագո Ֆայրի» և 2 այլ ակումբների հետ: Տևական ժամանակ շշուկները 32-ամյա ֆուտբոլիստին կապում էին «Ինտեր Մայամիի» հետ, որտեղ խաղում են «Բարսելոնայում» նրա նախկին թիմակիցներ Մեսսին, Սուարեսը, Բուսկետսը և Ալբան, իսկ նոր գլխավոր մարզիչն է Խավյեր Մասկերանոն: Այդուհանդերձ, Մասկերանոն վերջերս ասել […] ...

SHANTNEWS

20:00 16.01.2025

SHANTNEWS

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների

19:58 16.01.2025

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների

Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում հունվարի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների։ Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ընդգծելով բանիմաց, հոգեբանորեն, ֆիզիկապես ու մասնագիտական ունակություններով պատրաստված զինվորականների դերը մեր երկրի անվտանգության ապահովման ու բանակի պաշտպանունակության ամրապնդման գործում, չափազանց կարևորել […] ...

Տեղի է ունեցել երաժշտական նոր ձեռնարկների շնորհանդեսը

19:54 16.01.2025

Տեղի է ունեցել երաժշտական նոր ձեռնարկների շնորհանդեսը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել 3 ժողովածուների շնորհանդեսը: Հրատարակվել են «Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր» (ձայնի և դաշնամուրի համար), «Արամ Խաչատրյան» մանկական ալբոմ (դաշնամուրի համար), «Երեխաները երեխաներին» (պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ) ժողովածուները (hրատարակիչ` «Արմյուզիք» ընկերություն): […] ...

Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է

19:47 16.01.2025

Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Տիգրանաշենի ոլորաններում և Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին և Ռյա Թազա բնակավայրի մոտ տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

BACK_TO_TOP