16:00 16.01.2025
Կառավարությունը հաստատել է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը: Որոշման ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի իրականացման իրավական հիմքը, որը համապատասխանելու է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի բովանդակությունը, թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրն իրականացնող մարմնի գործառույթները, թե՛ արդյունավետորեն կիրականացվեն ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կրկնակի զոհականացումից պաշտպանելու համատեքստում:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքն ընդունվել է դեռևս 2017-ին, որն ուժի մեջ էր մտել 2018-ին, իսկ 2024-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել լրամշակված նոր օրենքը՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված մարդկանց պաշտպանության մասին»: Լրամշակված այս օրենքի համաձայն՝ Կառավարությունը պետք է հաստատի նաև Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիր: «Առաջարկվում է, որ այդ ծրագիրն ուժի մեջ կմտնի և կգործի 2026 թ.-ից, և ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային, կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից ձերբազատման միջոցով վերջինիս կողմից կրկին բռնություն գործադրելու կանխարգելմանը: Ծրագրի իրականացմամբ նպաստելու ենք ընտանեկան բռնության զոհերի ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան, կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնման ռիսկը»,- ասել է նախարարի տեղակալը:
Հայաստանում ծրագիրն իրականացվելու է առաջին անգամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, ծրագիրը կիրականացնի օրենսդրությամբ սահմանված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության միջոցով, որի համար նախագծով սահմանվել են հստակ չափորոշիչներ։ Օրինակ՝ տվյալ կազմակերպությունը առնվազն պետք է ունենա լիազոր մարմնի կողմից հատուկ վերապատրաստում անցած մեկական սոցիալական աշխատող, հոգեբան և իրավաբան։ Կազմակերպությունը ծրագիրը պետք է իրականացնի մոդուլների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրականացվել առանձին կամ մի քանի մոդուլի համադրմամբ, և յուրաքանչյուր դեպքում մոդուլները բռնարարք գործած անձի համար կիրառվելու են՝ հաշվի առնելով գնահատված կարիքը, տարիքը, սեռը, առողջական վիճակը:
Ծրագրի թիրախային շահառուները լինելու են ընտանեկան կամ կենցաղային բռնություն գործադրած այն անձինք, որոնց նկատմամբ ոստիկանության կողմից կայացվել է նախազգուշացում, անձինք, որոնց նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում: «Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքում, երբ բռնությունը կիրառվում է առաջին անգամ և չկա հիմնարար ենթադրություն, որ բռնությունը կկրկնվի: Իսկ պաշտպանական որոշումը բացառապես դատարանի հիմքով կայացված որոշում է, և բռնության ենթարկված անձին բռնարարքից հեռու պահելու համար կազմակերպությունը կամ անձը կարող է պաշտպանական որոշման համար դիմել դատարան կամ խնամակալության հոգաբարձության մարմին, և այդ դեպքում ռեաբիլիտացիան կհամարվի պարտադիր»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը:
Ըստ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տվյալների՝ 2023 թ. տրվել է 424 նախազգուշացում, իսկ 2024 թ.-ին՝ 574 նախազգուշացում: Ըստ դատական դեպարտամենտի տվյալների՝ 2023 թ.-ին կայացվել է 14 պաշտպանական որոշում, իսկ 2024 թ. 6 ամիսներին՝ 13 պաշտպանական որոշում:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է՝ նախկինում ծրագրեր կային ընտանեկան կամ կենցաղային բռնության ենթարկված անձանց համար, հիմա լրացվում է շղթան նաև բռնություն գործադրած անձանց համար. «Ծրագրի նպատակն է նաև կրթության կամ հոգեբանական կամ այլ գործիքների միջոցով կանխարգելել հետագայում նման վարքագիծը և դեպքերի կրկնությունը»:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ նման համակարգերի ներդրմամբ շատ կարևոր, խորքային, սոցիալ-հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում երկրում և հանրության շրջանում: «Իհարկե, դեռ պետք է գնահատել, թե ինչ խորություն և ծավալ ունեն դրանք, բայց ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է, և անհրաժեշտորեն պիտի փոխվի, և սա որևէ կերպ կասկածի տակ չդնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Իսկ ընտանեկան կամ կենցաղի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը: Իսկ ցանկացած պատերից ներս ցանկացած տեսակի բռնություն ուղիղ առնչվում է հանրության շահերին, որովհետև պատերի ներսի բռնությանը չարձագանքելու դեպքում այն այլ դրսևորումներ էլ է ունենում, ընդ որում՝ կանխատեսելի և անկանխատեսելի»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են ընտանեկան՝ կենցաղային բռնության պայմաններում, երբ բռնությունը դառնում է կուլտուրա, իսկ երբ բռնությունը տանը կուլտուրա է, տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն և այսպես շարունակ: «Ես հիշում եմ, ինչ քննարկումներ կային, երբ որ բռնության հետ կապված օրենքներ էին ընդունվում: Մեզ թվում էր՝ ինչ-որ վատ բան ենք անում, մեր ավանդույթները քանդում ենք: Բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է. եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։ Ո՞վ է ասել, որ դա լավ բան է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ պետք է գործել լիարժեք և վճռական՝ իհարկե, բոլոր մնացած հավասարակշռությունները չխախտելով:
Վարչապետն ընդգծել է նաև հանրության շրջանում ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու կարևորությունը:
19:47 16.01.2025
Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է17:48 16.01.2025
Մեծ Սարիար գյուղում այրվել է տնակ19:39 16.01.2025
Տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունըՀունվարի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին մրցանակային տեղեր զբաղեցրած ժամկետային զինծառայողներն իրենց ուսուցիչների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից զինծառայողներին և նրանց ուսուցիչներին են հանձնել մրցանակները։ Երկուստեք կարևորվել […] ...
19:30 16.01.2025
Ուրցաձորում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակումԱյսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հրանտ Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը դիմել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ վնասվածքներ չի […] ...
19:20 16.01.2025
2024 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 130,148 զբոսաշրջիկՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի դեկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: 2024 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 130,148 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 132,709-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.1%), Վրաստանից (13%) և Իրանից (8.4%): ...
19:10 16.01.2025
Մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելուն. ՊԵԿ նախագահՊետական եկամուտների կոմիտեն իր ջանքերն ուղղելու է պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է նաև ստվերի դեմ պայքար: Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կախված տնտեսական սցենարից, չի բացառում 2025-ի բյուջեի մասին օրենքում նախանշված ցուցանիշների վերանայումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահն այս մասին ասել է 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով 2024-ի բյուջեի մասին օրենքով նախապես պլանավորված եկամուտների […] ...
19:00 16.01.2025
Իսրայելը ձեռնպահ կմնա Գազայի հատվածի գործարքի վերաբերյալ հայտարարություններ անելուց, քանի դեռ այն չի համաձայնեցվելԻսրայելը Գազայի գործարքի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անի, քանի դեռ համաձայնագրի վերջնական պայմանները չեն համաձայնեցվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի կառավարության խոսնակ Դեյվիդ Մենսերը։ «Իսրայելը պաշտոնական հայտարարություններ չի անի Դոհայի բանակցությունների հաջողության և, համապատասխանաբար, Իսրայելի նախարարների կաբինետի հանդիպման վերաբերյալ, քանի դեռ չենք ստացել համաձայնագրի վերջնական տեքստը: Այս պահի դրությամբ համաձայնագրի մանրամասները վերջնական տեսքի […] ...
18:47 16.01.2025
Սպանության փորձ և խուլիգանություն․ մայրաքաղաքի քրեական ոստիկանների բացահայտումըՀունվարի լույս 14-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի դիմաց տեղի ունեցած վրաերթի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Աշտարակի և Երևանի բնակիչներ, 25 տարեկան երկու երիտասարդ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 4:20-ին նշված վայրում մի խումբ անձանց միջև […] ...