Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 01 2025
  • $
    398.10
  • RUBLE
    3.88
  • 409.45
WEATHER
0.09 oC

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան

11:12 16.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կծառայի որպես երկու երկրների միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Երևանի և Վաշինգտոնի հարաբերությունները նշանակալիորեն հասունացել են, ուստի դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ինչպես տեղին է, այնպես էլ էական։

«Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասունացել են այն աստիճանի, որ դրանց վերափոխումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև էական՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կողմնորոշվելու համար»,-նշել է Միրզոյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ստորագրած փաստաթուղթը կծառայի որպես հարաբերությունների ապագա ճանապարհային քարտեզ։

«Թող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ստորագրել ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որպես Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ ծառայի»,-ընդգծել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին ստորագրեցին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությունը դարձնում ավելի հավակնոտ։

Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է

19:47 16.01.2025

Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Տիգրանաշենի ոլորաններում և Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին և Ռյա Թազա բնակավայրի մոտ տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը

19:39 16.01.2025

Տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը

Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին մրցանակային տեղեր զբաղեցրած ժամկետային զինծառայողներն իրենց ուսուցիչների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից զինծառայողներին և նրանց ուսուցիչներին են հանձնել մրցանակները։ Երկուստեք կարևորվել […] ...

Ուրցաձորում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

19:30 16.01.2025

Ուրցաձորում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հրանտ Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը դիմել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ վնասվածքներ չի […] ...

2024 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 130,148 զբոսաշրջիկ

19:20 16.01.2025

2024 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 130,148 զբոսաշրջիկ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի դեկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: 2024 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 130,148 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 132,709-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.1%), Վրաստանից (13%) և Իրանից (8.4%): ...

Մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելուն. ՊԵԿ նախագահ

19:10 16.01.2025

Մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելուն. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեն իր ջանքերն ուղղելու է պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է նաև ստվերի դեմ պայքար: Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կախված տնտեսական սցենարից, չի բացառում 2025-ի բյուջեի մասին օրենքում նախանշված ցուցանիշների վերանայումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահն այս մասին ասել է 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով 2024-ի բյուջեի մասին օրենքով նախապես պլանավորված եկամուտների […] ...

Իսրայելը ձեռնպահ կմնա Գազայի հատվածի գործարքի վերաբերյալ հայտարարություններ անելուց, քանի դեռ այն չի համաձայնեցվել

19:00 16.01.2025

Իսրայելը ձեռնպահ կմնա Գազայի հատվածի գործարքի վերաբերյալ հայտարարություններ անելուց, քանի դեռ այն չի համաձայնեցվել

Իսրայելը Գազայի գործարքի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անի, քանի դեռ համաձայնագրի վերջնական պայմանները չեն համաձայնեցվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի կառավարության խոսնակ Դեյվիդ Մենսերը։ «Իսրայելը պաշտոնական հայտարարություններ չի անի Դոհայի բանակցությունների հաջողության և, համապատասխանաբար, Իսրայելի նախարարների կաբինետի հանդիպման վերաբերյալ, քանի դեռ չենք ստացել համաձայնագրի վերջնական տեքստը: Այս պահի դրությամբ համաձայնագրի մանրամասները վերջնական տեսքի […] ...

BACK_TO_TOP