Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողություններն Հայաստանի Հանրապետությունում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 01 2025
  • $
    398.10
  • RUBLE
    3.88
  • 409.45
WEATHER
0.09 oC

Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողություններն Հայաստանի Հանրապետությունում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում

10:59 16.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին շրջանում հանրության շրջանում առկա է անհանգստություն օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների հետ կապված, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես, հրապարակվում են Երևան քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ Շվեյցարական տեխնոլոգիական IQAir ընկերության կայքի տվյալները։ Ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական հրապարակներում տեղադրվել են սարքեր, որոնց միջոցով դիտարկում է փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակությունը։

Խնդիրը քննարկելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել վարչապետի աշխատակազմի, Առողջապահության նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մթնոլորտայի օդի աղտոտվածության մակարդակների դասակարգմանը ըստ գործող կարգավորումների։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է օդի հիմնական աղտոտիչները և դրանց առաջացման հիմնական աղբյուրները, օդի որակի մոնիթորինգի ներկա վիճակը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող օդի որակի մոնիթորինգի համակարգի զարգացման պահանջները։

Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է մայրաքաղաքում օդի որակի ստուգման մեթոդաբանությունը և նպատակները։

Հանդիպմանը քննարկվել է Առողջապահության նախարարության կողմից տրամադրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների) նորմատիվենրի վերաբերյալ առաջարկները, ինչպես նաև հանրությանը պատճաշ և ստույգ տեղեկատվություն տրամադրելու եղանակները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 16.01.2025

SHANTNEWS

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների

19:58 16.01.2025

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների

Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում հունվարի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների։ Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ընդգծելով բանիմաց, հոգեբանորեն, ֆիզիկապես ու մասնագիտական ունակություններով պատրաստված զինվորականների դերը մեր երկրի անվտանգության ապահովման ու բանակի պաշտպանունակության ամրապնդման գործում, չափազանց կարևորել […] ...

Տեղի է ունեցել երաժշտական նոր ձեռնարկների շնորհանդեսը

19:54 16.01.2025

Տեղի է ունեցել երաժշտական նոր ձեռնարկների շնորհանդեսը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել 3 ժողովածուների շնորհանդեսը: Հրատարակվել են «Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր» (ձայնի և դաշնամուրի համար), «Արամ Խաչատրյան» մանկական ալբոմ (դաշնամուրի համար), «Երեխաները երեխաներին» (պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ) ժողովածուները (hրատարակիչ` «Արմյուզիք» ընկերություն): […] ...

Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է

19:47 16.01.2025

Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Տիգրանաշենի ոլորաններում և Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին և Ռյա Թազա բնակավայրի մոտ տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը

19:39 16.01.2025

Տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը

Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին մրցանակային տեղեր զբաղեցրած ժամկետային զինծառայողներն իրենց ուսուցիչների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից զինծառայողներին և նրանց ուսուցիչներին են հանձնել մրցանակները։ Երկուստեք կարևորվել […] ...

Ուրցաձորում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

19:30 16.01.2025

Ուրցաձորում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հրանտ Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը դիմել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ վնասվածքներ չի […] ...

BACK_TO_TOP