10:35 16.01.2025
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:
Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են.
🔹 հղիները,
🔹 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,
🔹 65 տարեկանից բարձր անձինք,
🔹 շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
🔹 բուժաշխատողները,
🔹 փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել։
20:06 16.01.2025
Նեյմարը բանակցում է 3 ակումբի հետ19:58 16.01.2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրեններիԶինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում հունվարի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների։ Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ընդգծելով բանիմաց, հոգեբանորեն, ֆիզիկապես ու մասնագիտական ունակություններով պատրաստված զինվորականների դերը մեր երկրի անվտանգության ապահովման ու բանակի պաշտպանունակության ամրապնդման գործում, չափազանց կարևորել […] ...
19:54 16.01.2025
Տեղի է ունեցել երաժշտական նոր ձեռնարկների շնորհանդեսըԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել 3 ժողովածուների շնորհանդեսը: Հրատարակվել են «Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր» (ձայնի և դաշնամուրի համար), «Արամ Խաչատրյան» մանկական ալբոմ (դաշնամուրի համար), «Երեխաները երեխաներին» (պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ) ժողովածուները (hրատարակիչ` «Արմյուզիք» ընկերություն): […] ...
19:47 16.01.2025
Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Տիգրանաշենի ոլորաններում և Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին և Ռյա Թազա բնակավայրի մոտ տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
19:39 16.01.2025
Տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունըՀունվարի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին մրցանակային տեղեր զբաղեցրած ժամկետային զինծառայողներն իրենց ուսուցիչների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից զինծառայողներին և նրանց ուսուցիչներին են հանձնել մրցանակները։ Երկուստեք կարևորվել […] ...
19:30 16.01.2025
Ուրցաձորում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակումԱյսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հրանտ Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը դիմել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ վնասվածքներ չի […] ...