Իրանի դեսպանը Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինքը լուրջ մարտահրավեր է անվանել ԱՄՆ-ի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
--1.91 oC

Իրանի դեսպանը Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինքը լուրջ մարտահրավեր է անվանել ԱՄՆ-ի համար

18:34 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը ամենալուրջ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար և ի վիճակի է ստեղծել նոր բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ, նշել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Իրան» թերթի իր հոդվածում։

«Ներկայումս ԱՄՆ-ի համար ամենալուրջ մարտահրավերն ու սպառնալիքը լինելու է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումն ու դաշինքը։ Ամերիկյան վերնախավի տեսանկյունից Թեհրանը, Մոսկվան և Պեկինը կարող են միջնաժամկետ հեռանկարում, համատեղելով իրենց տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական հնարավորությունները՝ դիմակայելու այնպիսի լուրջ մարտահրավերին, ինչպիսին է արևմտյան աշխարհակարգը, դառնալ ապագա աշխարհակարգի կառուցվածքի փոփոխության պատճառ՝ դարձնելով այն բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական»,- ասվում է դեսպանի հոդվածում։

Ավելի վաղ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել էին համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ։ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի խոսքով՝ համաձայնագիրը, ներառյալ տարածքային ամբողջականությունը հարգելու մասին կետը, բաղկացած է 47 հոդվածից և ներածությունից և կիրականացվի երկու երկրների միջև հավասարակշռված համագործակցությունն ապահովելու համար։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ

20:49 15.01.2025

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ

Հունվարի 14-ին, Վաշինգտոնում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ընդգծվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի […] ...

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագիրը

20:40 15.01.2025

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարին և Եգիպտոսին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և անկլավում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիր կնքելու իրենց համաձայնությունը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։ «Մեր պատվիրակությունը՝ Խալիլ ալ Հայյայի գլխավորությամբ, միջնորդներին՝ Կատարին և Եգիպտոսին, փոխանցել է շարժման համաձայնությունը զինադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ»,-հեռուստաալիքին ասել է ՀԱՄԱՍ-ի անանուն […] ...

Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը

20:33 15.01.2025

Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։ «Հունվարի 20-ին վարչապետ Վիկտոր Օրբանը ելույթ կունենա Բուդապեշտում կայանալիք համաժողովում՝ գնահատելու ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության արդյունքները»,- ասել է Հավասին՝ հերքելով այն ենթադրությունները, որ Օրբանը կարող […] ...

Տուսկը կոչ է արել լուրջ վերաբերվել Թրամփի խոստումներին

20:23 15.01.2025

Տուսկը կոչ է արել լուրջ վերաբերվել Թրամփի խոստումներին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել լրջորեն վերաբերվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի վերաբերյալ։ «Ինչպես գիտեք, ես հնարավորություն եմ ունեցել երկար տարիներ սերտորեն աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իմ նախորդ պաշտոնում նրա առաջին ժամկետում։ Ես չեմ ուզում ինձ անվանել նախագահ Թրամփի քաղաքականության փորձագետ, բայց իմ փորձը […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:13 15.01.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց փող. 7, 9, 11 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտաս պող. 49/4-49/12, 63, 65 շենքեր, Կոմիտաս պող. 51 ոչ բնակիչ-բաժանորդ («Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն»), Ադոնցի […] ...

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

20:05 15.01.2025

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 19:55-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

BACK_TO_TOP