Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
--1.91 oC

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար

18:17 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024-ն ամփոփող ասուլիսում ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը:

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող է և պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր: Սրանք հարցեր են, որոնցից ոչ ռուսական կողմը, ոչ մենք չենք խուսափում, և պետք է չխուսափենք»,-ասել է Պապիկյանը:

Նա հիշեցրել է՝ Ֆինանսների նախարարը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որով մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պետք է պակասեցվի:

«Կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել: Պետք է ասեմ, որ սա միակ ընթացիկ պայմանագիրը չի եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև: Բնական է՝ կան պարտավորություններ, որոնք ուշացումների բերումով կարող են ունենալ իրենց պայմանագրային հետևանքները՝ տույժ–տուգանքներ և այլն: Սակայն նաև պայմանագրեր կան, որոնք  պատշաճ կատարվում են»,-ասել է Պապիկյանը՝ դրա մասին մանրամասներ չհայտնելով:

Դեռ 2024-ի հունիսին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է չմատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 կամ 2022 թվականներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը

20:33 15.01.2025

Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։ «Հունվարի 20-ին վարչապետ Վիկտոր Օրբանը ելույթ կունենա Բուդապեշտում կայանալիք համաժողովում՝ գնահատելու ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության արդյունքները»,- ասել է Հավասին՝ հերքելով այն ենթադրությունները, որ Օրբանը կարող […] ...

Տուսկը կոչ է արել լուրջ վերաբերվել Թրամփի խոստումներին

20:23 15.01.2025

Տուսկը կոչ է արել լուրջ վերաբերվել Թրամփի խոստումներին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել լրջորեն վերաբերվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի վերաբերյալ։ «Ինչպես գիտեք, ես հնարավորություն եմ ունեցել երկար տարիներ սերտորեն աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իմ նախորդ պաշտոնում նրա առաջին ժամկետում։ Ես չեմ ուզում ինձ անվանել նախագահ Թրամփի քաղաքականության փորձագետ, բայց իմ փորձը […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:13 15.01.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց փող. 7, 9, 11 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտաս պող. 49/4-49/12, 63, 65 շենքեր, Կոմիտաս պող. 51 ոչ բնակիչ-բաժանորդ («Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն»), Ադոնցի […] ...

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

20:05 15.01.2025

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 19:55-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

SHANTNEWS

20:00 15.01.2025

SHANTNEWS

Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:54 15.01.2025

Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 3-10-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Գյումրիում՝ հունվարի 3-ին և 4-ին ◾️Հրազդանում՝ հունվարի 5-ին և 8-ին, ◾️Վանաձորում՝ հունվարի 8-ին, ◾️Ալավերդիում՝ հունվարի 5-ին, 6-ին և 9-ին: ...

BACK_TO_TOP