18:10 15.01.2025
Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել.
«Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ:
Հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր լքել սեփական բնակավայրերն այն պարագայում, երբ հայ համայնքը 19-րդ դարի կեսերից էական դեր էր խաղացել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման գործում, հայ ընտանիքներն ու անհատները հիմնել, տնօրինել ու ղեկավարել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, մշակութային և կրթական հաստատություններ: Արդյունքում, Բաքվի հայերը, թողել են միլիարդների արժողությամբ ունեցվածք և հարստություն՝ հաջորդիվ զրկված լինելով դրա դիմաց որևէ փոխհատուցում ստանալու հնարավորությունից։
1990թ. հունվարին Բաքվում հայ բնակչության կոտորածին, որը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել երբեմնի 250 հազարանոց հայկական համայնքի մնացորդներին, նախորդել էին Ադրբեջանի Սումգայիթ և Կիրովաբադ (ներկայիս Գյանջա) քաղաքներում ավելի մասշտաբային ջարդերը։
1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն: Ավելին, ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամյա հետքերը միտումնավոր ջնջվեցին, և կեղծվեց նրանց հարուստ պատմությունն ու ժառանգությունը:
Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը»:
20:49 15.01.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետՀունվարի 14-ին, Վաշինգտոնում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ընդգծվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի […] ...
20:40 15.01.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարին և Եգիպտոսին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և անկլավում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիր կնքելու իրենց համաձայնությունը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։ «Մեր պատվիրակությունը՝ Խալիլ ալ Հայյայի գլխավորությամբ, միջնորդներին՝ Կատարին և Եգիպտոսին, փոխանցել է շարժման համաձայնությունը զինադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ»,-հեռուստաալիքին ասել է ՀԱՄԱՍ-ի անանուն […] ...
20:33 15.01.2025
Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանըՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։ «Հունվարի 20-ին վարչապետ Վիկտոր Օրբանը ելույթ կունենա Բուդապեշտում կայանալիք համաժողովում՝ գնահատելու ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության արդյունքները»,- ասել է Հավասին՝ հերքելով այն ենթադրությունները, որ Օրբանը կարող […] ...
20:23 15.01.2025
Տուսկը կոչ է արել լուրջ վերաբերվել Թրամփի խոստումներինԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել լրջորեն վերաբերվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի վերաբերյալ։ «Ինչպես գիտեք, ես հնարավորություն եմ ունեցել երկար տարիներ սերտորեն աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իմ նախորդ պաշտոնում նրա առաջին ժամկետում։ Ես չեմ ուզում ինձ անվանել նախագահ Թրամփի քաղաքականության փորձագետ, բայց իմ փորձը […] ...
20:13 15.01.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց փող. 7, 9, 11 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտաս պող. 49/4-49/12, 63, 65 շենքեր, Կոմիտաս պող. 51 ոչ բնակիչ-բաժանորդ («Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն»), Ադոնցի […] ...
20:05 15.01.2025
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 19:55-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...