17:20 15.01.2025
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։
Հունվարի 10-ին՝ կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա հասակակից երկու տղամարդիկ հայտնել են, որ իրենք են որսացել ձկները: Նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Նույն օրը՝ ժամը 10:40-ին, Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել են ձկներ: Վարորդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Սիգ տեսակի 90 ձուկը կշռել է մոտ 29 կգ։
Հաջորդ օրը` հունվարի 11-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ստուգման նպատակով ջրային պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որի սրահում և բեռնախցիկում նկատել են սիգ տեսակի ձկներ:
Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: 270 հատ ձուկը կշռել է մոտ 87 կգ: Մեքենայում հայտնաբերվել է նաև 27 տարա ձկնկիթ: 29-ամյա նորատուսցի վարորդը հայտնել է, թե հայտնաբերվածը ձեռք է բերել անծանոթ անձից: Հավելել է, որ 17 տարայում սիգի, իսկ 10 տարայում` իշխանի ձկնկիթ է:
Հունվարի 14-ին Գեղարքունիքի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ Իրավապահները մեքենայի սրահում նկատել են ձկներով լցված պոլիէթիլենային տոպրակ։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձկները պատկանում են 44-ամյա վարորդին։ 92 հատ սիգը կշռում էր մոտ 49 կգ։
Նույն օրը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա։ Իրավապահները բեռնախցիկում հայտնաբերել են ձկներ: Պարզաբանումների համար 50-ամյա վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հայտնաբերված 317 հատ սիգի քաշը 83 կգ էր։
Հունվարի 14-ին Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը ևս Երևան-Սևան-Իջևան ճանապարհին էր։ Ստուգման նպատակով կանգնեցված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի սրահում կրկին հայտնաբերվեց սիգ։ 30-ամյա վարորդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: 60 հատ ձուկը կշռում էր մոտ 22 կգ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
20:13 15.01.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում20:05 15.01.2025
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 19:55-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
19:54 15.01.2025
Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 3-10-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Գյումրիում՝ հունվարի 3-ին և 4-ին ◾️Հրազդանում՝ հունվարի 5-ին և 8-ին, ◾️Վանաձորում՝ հունվարի 8-ին, ◾️Ալավերդիում՝ հունվարի 5-ին, 6-ին և 9-ին: ...
19:40 15.01.2025
Հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց ՕԽ-2024-ի մեդալները. ի՞նչ է պատահելՓարիզ 2024 թվականի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց մեդալները, քանի որ դրանք սկսել են գունաթափվել, հայտնում է Bild-ը, փոխանցում է armsport.am-ը: Մեդալների շուրջ առաջին բողոքը սկսվեց ամռանը, երբ ամերիկացի սքեյթբորդիստ Նայջա Հյուսթոնը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ցույց էր տալիս իր մեդալը սարսափելի վիճակում՝ շնորհվելուց ընդամենը օրեր անց: «Օլիմպիական […] ...
19:29 15.01.2025
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվելՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու […] ...
19:23 15.01.2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան ՔվինՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գրառում է կատարել Կալիֆոռնիայի հրդեհների կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։ Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում […] ...