16:08 15.01.2025
Կառավարության գործունեության կարեւոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնիրացման համար նպաստավոր պայմանների ու միջավայրի ձեւավորումն է. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ ներկայացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք ունենալու անհրաժեշտությունը:
Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ սահմանվում է պետական երիտասարդական քաղաքականությունը: Նշվել է, որ օրենքի ընդունմամբ կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել առավել արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերն օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը:
Օրենքով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորություններն ու պարտավորությունները, ինչպես նաեւ ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, ապահովվում է օրենսդրական հիմք՝ երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման եւ երիտասարդական կենտրոնների ձեւավորման գործունեությունը համակարգող օրենսդրական կարգավորումների համար:
Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ Կառավարության՝ մինչեւ 2026 թվականի գործողությունների ծրագրով նախատեսվում է ունենալ 25 երիտասարդական կենտրոն:
Փոխնախարարի խոսքով նախաձեռնության վերաբերյալ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ՝ երիտասարդների, քաղհասարակության ներկայացուցիչների եւ միջազգային գործընկերների մասնակցությամբ:
«Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «՞Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:
19:29 15.01.2025
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվելՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու […] ...
19:23 15.01.2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան ՔվինՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գրառում է կատարել Կալիֆոռնիայի հրդեհների կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։ Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում […] ...
19:10 15.01.2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր այցելել եմ Վայոց ձորի մարզ։ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել ենք շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Արենի համայնքում նախ այցելել ենք Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։ Ելփինը […] ...
18:58 15.01.2025
Բայդենի կինը հայտարարել է, որ իր ամուսինը կարող է ղեկավարել Միացյալ Նահանգները ևս չորս տարիԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, վստահ է, որ իր ամուսինը կարող է ղեկավարել ԱՄՆ-ը ևս չորս տարի։ «Իհարկե… Ես կարծում եմ, որ նա այժմ ունի լիարժեք գրաֆիկ: Նա (նաև նախկինում) իր առավոտը սկսեց հարցազրույցներով և ճեպազրույցներով, իսկ այժմ շարունակում է», – ասել է Ջիլ Բայդենը «Washington Post»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Բայդենը նախընտրական […] ...
18:44 15.01.2025
Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ ՊապիկյանՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը Հարավային Կովկասում պայմանավորված չէ միայն Հայաստանով և հարևան Ադրբեջանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարել է 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի մասին հարցին։ «Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու […] ...
18:34 15.01.2025
Իրանի դեսպանը Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինքը լուրջ մարտահրավեր է անվանել ԱՄՆ-ի համարԻրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը ամենալուրջ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար և ի վիճակի է ստեղծել նոր բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ, նշել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Իրան» թերթի իր հոդվածում։ «Ներկայումս ԱՄՆ-ի համար ամենալուրջ մարտահրավերն ու սպառնալիքը լինելու է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումն ու դաշինքը։ Ամերիկյան վերնախավի տեսանկյունից Թեհրանը, Մոսկվան և […] ...