15:16 15.01.2025
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, անհատական հանդիպումներ ունեցել նրանց հետ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան՝ հավելելով, որ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու նրանց ընտանիքների հետ կապը» ,-ասել է Հուսեյնովան։
18:34 15.01.2025
Իրանի դեսպանը Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինքը լուրջ մարտահրավեր է անվանել ԱՄՆ-ի համարԻրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը ամենալուրջ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար և ի վիճակի է ստեղծել նոր բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ, նշել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Իրան» թերթի իր հոդվածում։ «Ներկայումս ԱՄՆ-ի համար ամենալուրջ մարտահրավերն ու սպառնալիքը լինելու է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումն ու դաշինքը։ Ամերիկյան վերնախավի տեսանկյունից Թեհրանը, Մոսկվան և […] ...
18:25 15.01.2025
Ջոկովիչը դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիրՄեծ սաղավարտի 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր 430-րդ հանդիպումն է անցկացրել Մեծ սաղավարտի հիմնական մրցաշարում: Հունվարի 15-ին նա 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում հանդիպել է աշխարհի 125-րդ ռակետ, պորտուգալացի Խայմե Ֆարիայի հետ։ Հանդիպումն ավարտվել է Ջոկովիչի հաղթանակով չորս սեթում՝ 6:1, 6:7 (4:7), 6:3, 6:2: Այսպիսով, Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրած հանդիպումների […] ...
18:17 15.01.2025
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարարՀայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024-ն ամփոփող ասուլիսում ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը: «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող […] ...
18:10 15.01.2025
Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածելԲաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել. «Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ: Հայերի ճնշող մեծամասնությունը […] ...
18:07 15.01.2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմըՆախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Հունվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը։ Ինչպես տեղեկացնում են ՆԳ նախարարությունից, խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։ Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ […] ...