Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
-0.91 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին

14:45 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին:

Հայաստանի Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը: Նա ընդգծել է այդ միջոցառման ընթացքում հնչած ուղերձների և ներկայացված դատական համակարգի դերի առանձնահատուկ նշանակությունը մեր պետության համար։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ արդարադատությունն ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգը հիմնարար նշանակություն ունեն երկրի զարգացման և կայունության համար։ Նա նշել է, որ ժողովրդավարական պետություններում դատական համակարգը վճռորոշ դեր է խաղում ինչպես հասարակության, այնպես էլ միջազգային հանրության կողմից երկրի դերի ընկալման մեջ։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է, որ իրականացված բարեփոխումներն ունենալու են շարունակական բնույթ, իսկ ավելի անկախ, վստահելի և թափանցիկ դատական համակարգ ձևավորելու նպատակներն անպայման կկատարվեն։

«Մենք հաստատապես իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները: Հանրային վստահությունը բարձրացնելու համար որևէ ջանք չենք խնայի։ Թեև մենք մեր աշխատանքն անում ենք, հանրությունն ամբողջությամբ տեղյակ չէ, թե դատական իշխանությունում ինչպես են գործում համակարգերը։ Իհարկե, ամբողջությամբ չի կարող բաց լինել, բայց ընդհանուր հնարավոր առավելագույն չափի թափանցիկությունը հանրային վստահության ավելի բարձր մակարդակ կստեղծի»,- նշել է նա։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգի բարեփոխումների, դրանց ընթացքի ու արդյունավետության, ինչպես նաև համակարգի թափանցիկության, անկախության և հանրային վստահության բարձրացման ուղիների շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով

17:35 15.01.2025

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով

Բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել 25-25 հոգանոց ձևաչափով: Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Հունվարի 15-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 25 ռազմագերի, որի դիմաց Ուկրաինայի զինված ուժեր է տեղափոխվել 25 ռազմագերի։ Ներկայում բոլոր ռուս զինվորականները […] ...

Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքորոշումը լեգիտիմ է . Պապիկյան

17:26 15.01.2025

Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքորոշումը լեգիտիմ է . Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտարարել է՝ քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու Հայաստանի վերաբերմունք լեգիտիմ է և բխում է սեփական շահերից: «Օբյեկտիվ և կշռադատված է արդյոք մեր դիրքորոշումը՝ դե ֆակտո չլինել ՀԱՊԿ հովանու ներքո: Կարծում եմ՝ ամեն օր ապացուցվում է, որ քանի դեռ […] ...

Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել

17:20 15.01.2025

Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել

Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին՝ կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:14 15.01.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Յուրաքանչյուր խնդրի մասով ՀՀ-ն ունի առաջարկներ. Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում

17:10 15.01.2025

Յուրաքանչյուր խնդրի մասով ՀՀ-ն ունի առաջարկներ. Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը նման դիրքորոշում է հայտնել 2024-ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու ագրեսիվ հայտարարություններին:  «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:05 15.01.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […] ...

BACK_TO_TOP