14:30 15.01.2025
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:
««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո փոփոխությունները միայն բովանդակային բնույթ են կրել: Այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Նախարարի խոսքով հիմնական նպատակը գործարար միջավայրի, հատկապես՝ տեխնոլոգիական խոշոր ընկերությունների համար բարենպաստ պայմանների ապահովումն է:
ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները քննարկման է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Նշվել է, որ փոփոխությամբ կարգավորումը տարածվելու է 2021 թվականի հունվարի մեկից ծագած իրավահարաբերությունների վրա: Այսինքն՝ երբ շտկումներ կկատարվեն, համապատասխանաբար գույքահարկի հաշվարկի մեխանիզմը կգործի, եւ տարբերությունը կվճարի քաղաքացին, իսկ տարբերության մասով հաշվարկվող տույժերն օրենքի ընդունումից հետո կզրոյացվեն:
ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական փոփոխության մեկ առաջարկ: Համահեղինակ Ալխաս Ղազարյանը հնչեցրել է իր առաջարկը, որը եւս տեխնիկական բնույթի էր:
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը եւ լրացումները եւս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը պարզաբանել է, որ նախաձեռնության շահառուները թանկարժեք զարդեր արտադրելու եւ վաճառելու իրավունք ունեցողներ են, որոնք դա իրականացնում են հատուկ տարբերանշանի առկայությամբ: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն եղել: Հիմնական զեկուցողի առաջարկով օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:
Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո տեխնիկական երկու փոփոխություն է կատարվել: Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Սեւակ Միքայելյանը: Նա պարզաբանել է, որ բիզնեսի համար որոշակի թեթեւացվում է տուգանքների ռեժիմը: Գործող օրենսդրությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀԴՄ կտրոնների շահագործման հետ կապված խախտումների դեպքում բոլորի համար միատեսակ տուգանք է նախատեսված: Առաջարկվում է ԱՏԳ կոդերի մասով տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում առաջին խախտման համար տրվի նախազգուշացում, մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում նշանակվի 50,000 դրամ տուգանք՝ գործող 200,000-ի եւ նվազագույն շեմերի փոխարեն: Մնացած դեպքերում, երբ ՀԴՄ կտրոնի շահագործման խախտումը կբերի բյուջետային մուտքերի կամ գումարի թերարժեք ներկայացման, ապա փոփոխություն չի նախատեսվի: Ըստ փոխնախարարի՝ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար կարեւոր փոփոխություն է: Այսպիսով՝ «ապրանքային կոդ» արտահայտությունը կփոխարինվի «ԱՏԳ կոդ» արտահայտությամբ: Կփոխվի նաեւ օրենքի ընդունման ժամկետը. 2025 թվականի հունվարի մեկի փոխարեն այն ուժի մեջ կմտնի մարտի 3-ին:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող հաջորդ փոփոխությունը եւս վերաբերում է ՓՄՁ-ների համար վարչարարության մեղմացմանը եւ արդարացի ու համաչափ մոտեցումների կիրառմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխություններ չեն եղել:
Կառավարության ներկայացուցչի առաջարկով օրենքն ուժ մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից եւ կտարածվի հունվարի մեկից ծագած հարաբերությունների վրա:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են Կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումներին եւ փոփոխությանը վերաբերող նախագծի ու «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ու ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները:
17:35 15.01.2025
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով17:35 15.01.2025
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներովԲանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել 25-25 հոգանոց ձևաչափով: Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Հունվարի 15-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 25 ռազմագերի, որի դիմաց Ուկրաինայի զինված ուժեր է տեղափոխվել 25 ռազմագերի։ Ներկայում բոլոր ռուս զինվորականները […] ...
17:26 15.01.2025
Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքորոշումը լեգիտիմ է . ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտարարել է՝ քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու Հայաստանի վերաբերմունք լեգիտիմ է և բխում է սեփական շահերից: «Օբյեկտիվ և կշռադատված է արդյոք մեր դիրքորոշումը՝ դե ֆակտո չլինել ՀԱՊԿ հովանու ներքո: Կարծում եմ՝ ամեն օր ապացուցվում է, որ քանի դեռ […] ...
17:20 15.01.2025
Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերելՀունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին՝ կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա […] ...
17:14 15.01.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
17:10 15.01.2025
Յուրաքանչյուր խնդրի մասով ՀՀ-ն ունի առաջարկներ. Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնումՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը նման դիրքորոշում է հայտնել 2024-ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու ագրեսիվ հայտարարություններին: «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, […] ...
17:05 15.01.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […] ...