ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ․ Օվերչուկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
-0.91 oC

ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ․ Օվերչուկ

14:24 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության հետ։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Թարմ վիճակագրություն է եկել 11 ամսվա վերաբերյալ․ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ փոքր է և նվազում է։ Սա է ասում տնտեսագիտությունը և իրականությունը։

Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրինագծի նախաձեռնողները քաջ գիտակցում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ բան է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք ունեն որպես ԵԱՏՄ անդամ երկիր»,- նշել է նա՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծի հաստատումը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում «Toyota Vitz»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա տուժած

17:46 15.01.2025

Կոտայքի մարզում «Toyota Vitz»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա տուժած

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 123 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

17:41 15.01.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում. 1 […] ...

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով

17:35 15.01.2025

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով

Բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել 25-25 հոգանոց ձևաչափով: Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Հունվարի 15-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 25 ռազմագերի, որի դիմաց Ուկրաինայի զինված ուժեր է տեղափոխվել 25 ռազմագերի։ Ներկայում բոլոր ռուս զինվորականները […] ...

Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքորոշումը լեգիտիմ է . Պապիկյան

17:26 15.01.2025

Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքորոշումը լեգիտիմ է . Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտարարել է՝ քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու Հայաստանի վերաբերմունք լեգիտիմ է և բխում է սեփական շահերից: «Օբյեկտիվ և կշռադատված է արդյոք մեր դիրքորոշումը՝ դե ֆակտո չլինել ՀԱՊԿ հովանու ներքո: Կարծում եմ՝ ամեն օր ապացուցվում է, որ քանի դեռ […] ...

Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել

17:20 15.01.2025

Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել

Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին՝ կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:14 15.01.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP