Նախաձեռնությամբ խաղային ոլորտի կարգավորման գործառույթը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
-0.91 oC

Նախաձեռնությամբ խաղային ոլորտի կարգավորման գործառույթը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը

15:12 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում եւ իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտում Կառավարության քաղաքականությունը, իսկ Ֆինանսների նախարարությունը՝ խաղային գործի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ ՀՀ օրենսդրության մշակումը եւ կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումն ու կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաեւ օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Նախաձեռնությամբ առաջարկվում է պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական բնագավառներին:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով պետություն-մասնավոր գործընկերության լիազորություններն առաջնահերթ պետք է դիտարկել հանրային ակտիվների կառավարման տեսանկյունից, որի պարագայում այդ լիազորություններն առավել ներդաշնակ են Ֆինանսների նախարարության լիազորությունների հետ՝ որպես հանրային սեփականության կառավարման ոլորտի իրավասու մարմին: «Մյուս կողմից, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերն ավելի մոտ են գնումների ոլորտին, ավելին, ժամանակին այդ ընթացակարգերը կարգավորված են եղել «Գնումների մասին» օրենքով»,- ընդգծել է նախարարը:

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

18:10 15.01.2025

Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել. «Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ: Հայերի ճնշող մեծամասնությունը […] ...

Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը

18:07 15.01.2025

Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը

Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Հունվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը։ Ինչպես տեղեկացնում են ՆԳ նախարարությունից, խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։ Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ […] ...

SHANTNEWS

18:00 15.01.2025

SHANTNEWS

Հայ-ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն. Պապիկյան

17:56 15.01.2025

Հայ-ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն. Պապիկյան

2024 թվականն ամփոփող ասուլիսում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հայ-ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն, սակայն նա չի բացառում դրանց հնարավորությունը տարվա ընթացքում: «Հայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն: Տարին նոր է սկսվել, չեմ կարող ասել, թե չեն լինի, բայց այն, որ պլանավորված չեն, փաստ է»,-ասել է նախարարը: Թե տարվա ընթացքում Հայաստանն […] ...

Կեղծ թղթադրամով լիցքավորել էր մեքենան․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

17:51 15.01.2025

Կեղծ թղթադրամով լիցքավորել էր մեքենան․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 14-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 22:00-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Այնթապ գյուղի մոտ գործող իր բենզալցակայանում Օշական գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը «Տոյոտան» լիցքավորել է երեք հազար դրամի բենզինով և աշխատակցին վճարել է 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ: Մասիսի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել […] ...

Կոտայքի մարզում «Toyota Vitz»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա տուժած

17:46 15.01.2025

Կոտայքի մարզում «Toyota Vitz»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա տուժած

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 123 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP