13:27 15.01.2025
Հունվարի 14-ին, ժամը 13․10-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Էջմիածնի Պուշկինի փողոցում հարևանների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակով հարվածել է հարևանին:
36-ամյա էջմիածինցին հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ 33-ամյա տղամարդը մահացել է
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
16:42 15.01.2025
2024 թվականը ձեռքբերումների տարի էր. պաշտպանության նախարար16:37 15.01.2025
2025թ․ գարնանը կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգըԹվայնացվում է վարչական դատավարությունը. արդեն իսկ մշակվել է էլեկտրոնային համակարգը, մեկնարկել են շահառուների վերապատրաստումների, համակարգի պիլոտային գործարկման և մասնագիտացված ընկերության կողմից համակարգի ՏՏ թեստավորման աշխատանքները: Համակարգը կգործարկվի 2025թ. գարնանը: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ ...
16:34 15.01.2025
«Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ»Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությամբ մամուլի ասուլիս․ նախարարն ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2024 թ․ իրականացված աշխատանքները, նաև ներկայացրել 2025 թ․ նախատեսվող նախաձեռնությունները։ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես […] ...
16:30 15.01.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 16։15 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ ...
16:27 15.01.2025
Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Արթուր ՄարտիրոսյանԳիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված կանոնադրությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Դաշինքը ստեղծվել է 2021 թվականին: Այն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի […] ...
16:20 15.01.2025
Առաջարկվում է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրումՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանձնել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել […] ...
16:14 15.01.2025
AP. Օբամայի կինը բաց կթողնի Թրամփի երդմնակալությունըՄիացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, չի մասնակցի ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Այս մասին Associated Press-ին հաստատել են Օբամայի մամուլի ծառայությունից։ «Նախկին նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ կմասնակցի երդմնակալության 60-րդ արարողությանը: Նախկին առաջին տիկին Միշել Օբաման չի մասնակցի երդմնակալությանը»,- ասվում է հայտարարության մեջ: Այս որոշման պատճառները չեն նշվում։ ...