Փոփոխություններ և լրացումներ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
-0.91 oC

Փոփոխություններ և լրացումներ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում

13:09 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստը մեկնարկել է օրերս ողբերգական կերպով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը հարգելով:

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր կլինի նաեւ ներդրված Վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության եւ հաստատված պլանի ներկայացումը, որն էլ ցանկացած ընկերության համար կդառնա բրենդ եւ կվկայի, որ ձեռնարկությունը համապատասխանում է ներդրված հիմնական սկզբունքներին եւ ապահովում է սննդամթերքի արտադրության գործընթացների անվտանգությունը, ինչը սպառողների շրջանում էլ ավելի կբարձրացնի վստահությունը տվյալ ընկերության հանդեպ:

Այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ներկայացնելով ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվող փոփոխությունը:

Փոխնախարարի խոսքով Հայաստանի Հանրապետությունում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով եւ շրջիկ առեւտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման համար սննդի շղթայի օպերատորների գրանցման եւ ռեեստր վարող մարմին այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ ներկայացնելու են նաեւ ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն եւ հաստատված պլանը, ինչը ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար եւ իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության եւ որակի կառավարման առաջադեմ գործիքներ, ինչը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացման հարցում: Վերը նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:

Օրենքում հաջորդ լրացմամբ կսահմանվի կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման դեպքում տեղեկատվություն նաեւ կենդանու բուծման երկրի մասին, ինչպես նաեւ իրավական որոշակիությունից ելնելով՝ նախագծում սահմանել համապատասխան լիազորող նորմ:

Փոխնախարարը նշել է, որ փոփոխությունները միտված են պաշտպանելու մարդու կյանքն եւ առողջությունը, ինչպես նաեւ կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025թ․ գարնանը կգործարկվի վարչական դատավարության  էլեկտրոնային համակարգը

16:37 15.01.2025

2025թ․ գարնանը կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

Թվայնացվում է վարչական դատավարությունը. արդեն իսկ մշակվել է էլեկտրոնային համակարգը, մեկնարկել են շահառուների վերապատրաստումների, համակարգի պիլոտային գործարկման և մասնագիտացված ընկերության կողմից համակարգի ՏՏ թեստավորման աշխատանքները: Համակարգը կգործարկվի 2025թ. գարնանը: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ ...

«Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ»

16:34 15.01.2025

«Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությամբ մամուլի ասուլիս․ նախարարն ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2024 թ․ իրականացված աշխատանքները, նաև ներկայացրել 2025 թ․ նախատեսվող նախաձեռնությունները։ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

16:30 15.01.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 16։15 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ ...

Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Արթուր Մարտիրոսյան

16:27 15.01.2025

Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Արթուր Մարտիրոսյան

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված կանոնադրությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Դաշինքը ստեղծվել է 2021 թվականին: Այն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի […] ...

Առաջարկվում է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում

16:20 15.01.2025

Առաջարկվում է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանձնել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել […] ...

AP. Օբամայի կինը բաց կթողնի Թրամփի երդմնակալությունը

16:14 15.01.2025

AP. Օբամայի կինը բաց կթողնի Թրամփի երդմնակալությունը

Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, չի մասնակցի ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Այս մասին Associated Press-ին հաստատել են Օբամայի մամուլի ծառայությունից։ «Նախկին նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ կմասնակցի երդմնակալության 60-րդ արարողությանը: Նախկին առաջին տիկին Միշել Օբաման չի մասնակցի երդմնակալությանը»,- ասվում է հայտարարության մեջ: Այս որոշման պատճառները չեն նշվում։ ...

BACK_TO_TOP