12:43 15.01.2025
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Կատարում բանակցությունների ժամանակ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնության շուրջ, հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով արաբ պաշտոնյաներին:
«Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը երկուշաբթի երեկոյան սկզբունքորեն պայմանավորվել են պատանդներին ազատելու գործարքի շուրջ»,- գրում է թերթը։
Աղբյուրները կարծում են, որ համաձայնագրի մասին կհայտարարվի չորեքշաբթի կամ հինգշաբթի, դա կլինի ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի համատեղ հայտարարությունը, որոնք միջնորդ են եղել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում։
Պատվիրակությունները շարունակում են աշխատել Դոհայում՝ համաձայնագրի մանրամասները քննարկելու համար։ Հիմնական հարցերից մեկը, որը դեռ պետք է լուծվի, իսրայելական բանակի՝ Գազայից հեռանալու պարամետրերն են։
15:52 15.01.2025
Ինչ է նախադիաբետը, ինչպես կանխարգելել այնՀՀ առողջապահության նախարարությունը հոդված է հրապարակել նախադիաբետի մասին։ Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։ Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները տարիքը` 40 և ավելի, ավելորդ քաշ կամ ճարպակալում, ժառանգականություն, սիրտ-անոթային հիվանդություններ, զարկերակային գերճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ: Ինչպե՞ս կանխարգելել վերանայել […] ...
15:45 15.01.2025
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորություններըՀարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները։ Գրանցման դասական հնարավորությունից զատ պարտապան և պահանջատեր Ֆիզիկական անձինք կարող են իրենց բջջային հեռախոսներից և համակարգիչներից գրանցվել, մուտք գործել «Անձնական գրասենյակի» իրենց օգտահաշիվ դեմքի նույնականացման Face-ID համակարգով կամ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ Գրանցվելով հարթակում՝ քաղաքացիները կարող […] ...
15:38 15.01.2025
Պարեկային ծառայությունում ընդունելությունը շարունակվում էՊարեկային ծառայությունը համալրելու նպատակով հայտարարված ընդունելությունը շարունակվում է։ Ծառայության վերբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով հունվարի 13-14-ը Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ներկայացուցիչները Սյունիքի և Վայոց ձորի մարզերում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել ծառայության ընդունվելու կարգը, ոլորտի առանձնահատկությունները, ծառայության պայմանները, խոսել սոցիալական երաշխիքների մասին։ Ներկայացուցիչները նաև անդրադարձել են իրականացվող վերապատրաստման ու ատեստավորման գործընթացներին, մասնագիտական աճի […] ...
15:30 15.01.2025
Ռուսաստանի և Իրանի միջև համաձայնագիրը երրորդ երկրների շահերի դեմ չէ․ ՊեսկովՌուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը համապատասխանում է երկու երկրների նկրտումներին և ուղղված չէ այլ պետությունների շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս համաձայնագիրը կհամապատասխանի երկու բարեկամ հարեւան պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի ժողովուրդների նկրտումներին, որոնց փոխգործակցությունն ուղղված չէ որևէ մեկի շահերի դեմ»,- ասել է նա իրանական IRNA լրատվական […] ...
15:22 15.01.2025
Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ կհստակեցվեն. օրենքում փոփոխություններ են առաջարկվումԻրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում: Դրանք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի հերթական նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք […] ...
15:16 15.01.2025
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայերինԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, անհատական հանդիպումներ ունեցել նրանց հետ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան՝ հավելելով, որ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։ «ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է […] ...