12:35 15.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400․50 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:
15:22 15.01.2025
Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ կհստակեցվեն. օրենքում փոփոխություններ են առաջարկվումԻրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում: Դրանք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի հերթական նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք […] ...
15:16 15.01.2025
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայերինԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, անհատական հանդիպումներ ունեցել նրանց հետ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան՝ հավելելով, որ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։ «ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է […] ...
15:12 15.01.2025
Նախաձեռնությամբ խաղային ոլորտի կարգավորման գործառույթը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում եւ իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտում Կառավարության քաղաքականությունը, իսկ Ֆինանսների նախարարությունը՝ խաղային գործի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ ՀՀ օրենսդրության մշակումը եւ կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումն ու կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության […] ...
15:05 15.01.2025
Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնենԳերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն: Այս մասին հայտնում է Meydan TV-ն: Ֆիշերը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, Լինտները՝ պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) որոշումների վրա Ադրբեջանի օգտին ազդելու համար։ Գերմանացի քաղաքական գործիչների դատավարությունը կմեկնարկի հունվարի 16-ին։ Քաղաքական գործիչները հերքում են […] ...
14:57 15.01.2025
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուցՀամացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով», «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ, որոնց արձագանքելով՝ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ: Վերոնշյալ առաջարկներից օգտվելու դեպքում տարբեր անձինք տարբեր առևտրային կենտրոններում քաղաքացիներից խաբեությամբ վերցնում են նրանց գումարներն ու հափշտակում: Հանցագործության զոհ չդառնալու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը […] ...