Բաթումում հարձակման է ենթարկվել նախկին վարչապետ Գիորգի Գախարիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
-0.91 oC

Բաթումում հարձակման է ենթարկվել նախկին վարչապետ Գիորգի Գախարիան

11:51 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չորեքշաբթի գիշերը Բաթումի հյուրանոցներից մեկում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Գախարիային տեղափոխել են տեղի հիվանդանոց։

Միջադեպի մանրամասները լրատվամիջոցները չեն հայտնել, սակայն հիվանդանոցից լրագրողներին հայտնել են, որ Գախարիայի վիճակը ընդհանուր առմամբ կայուն է, և բժշկական օգնություն ստանալուց հետո նա իր կամքով լքել է հիվանդանոցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ է նախադիաբետը, ինչպես կանխարգելել այն

15:52 15.01.2025

Ինչ է նախադիաբետը, ինչպես կանխարգելել այն

ՀՀ առողջապահության նախարարությունը հոդված է հրապարակել նախադիաբետի մասին։ Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։ Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները տարիքը` 40 և ավելի, ավելորդ քաշ կամ ճարպակալում, ժառանգականություն, սիրտ-անոթային հիվանդություններ, զարկերակային գերճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ: Ինչպե՞ս կանխարգելել վերանայել […] ...

Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները

15:45 15.01.2025

Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները

Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները։ Գրանցման դասական հնարավորությունից զատ պարտապան և պահանջատեր Ֆիզիկական անձինք կարող են իրենց բջջային հեռախոսներից և համակարգիչներից գրանցվել, մուտք գործել «Անձնական գրասենյակի» իրենց օգտահաշիվ դեմքի նույնականացման Face-ID համակարգով կամ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ Գրանցվելով հարթակում՝ քաղաքացիները կարող […] ...

Պարեկային ծառայությունում ընդունելությունը շարունակվում է

15:38 15.01.2025

Պարեկային ծառայությունում ընդունելությունը շարունակվում է

Պարեկային ծառայությունը համալրելու նպատակով հայտարարված ընդունելությունը շարունակվում է։ Ծառայության վերբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով հունվարի 13-14-ը Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ներկայացուցիչները Սյունիքի և Վայոց ձորի մարզերում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել ծառայության ընդունվելու կարգը, ոլորտի առանձնահատկությունները, ծառայության պայմանները, խոսել սոցիալական երաշխիքների մասին։ Ներկայացուցիչները նաև անդրադարձել են իրականացվող վերապատրաստման ու ատեստավորման գործընթացներին, մասնագիտական աճի […] ...

Ռուսաստանի և Իրանի միջև համաձայնագիրը երրորդ երկրների շահերի դեմ չէ․ Պեսկով

15:30 15.01.2025

Ռուսաստանի և Իրանի միջև համաձայնագիրը երրորդ երկրների շահերի դեմ չէ․ Պեսկով

Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը համապատասխանում է երկու երկրների նկրտումներին և ուղղված չէ այլ պետությունների շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս համաձայնագիրը կհամապատասխանի երկու բարեկամ հարեւան պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի ժողովուրդների նկրտումներին, որոնց փոխգործակցությունն ուղղված չէ որևէ մեկի շահերի դեմ»,- ասել է նա իրանական IRNA լրատվական […] ...

Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ կհստակեցվեն. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

15:22 15.01.2025

Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ կհստակեցվեն. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում: Դրանք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի հերթական նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք […] ...

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայերին

15:16 15.01.2025

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայերին

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, անհատական հանդիպումներ ունեցել նրանց հետ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան՝ հավելելով, որ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։ «ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է […] ...

BACK_TO_TOP