11:41 15.01.2025
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին պատմության մեջ առաջին փաստաթղթի ստորագրումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականի կայքը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը մի քանի ամիս տևած քննարկումների արդյունք է, որոնք սկսվել էին 2024 թվականի հունիսին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՝Բրայենի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում:
Այդ այցի ընթացքում Օ՝Բրայենը հայտարարել էր ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում հանդիպում անցկացնելու մասին, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված զգալի առաջընթացը և հետագա քայլերը: Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հաջորդ քայլն է տնտեսական և էներգետիկ, անվտանգության և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և արդարադատության ոլորտում երկրների միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու գործընթացում:
«Այս համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը։ Մի գործ, որը ես եռանդով պաշտպանել եմ՝ որպես Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ:Սա ցույց է տալիս 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության իրականացրած աճն ու կարևոր բարեփոխումները և ընդգծում երկրի՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հուսալի գործընկեր հանդես գալու հեռանկարները։ Ամենակարևորը՝ ռազմավարական գործընկերությունը նշանակում է ավելի սերտ երկկողմ կապեր մեր երկրների միջև, հետագա ամերիկյան ներդրումներ Հայաստանի ապագայի համար և, ընդհանուր առմամբ, ավելի սերտ կապ մեր ժողովուրդների միջև: Ուրախ եմ, որ Բայդենի վարչակազմը պաշտոնապես հայտարարեց այս գործընկերության մասին, և ես անհամբերությամբ սպասում եմ Պետական դեպարտամենտի և Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությանը՝այս դրական դինամիկան շարունակելու համար»,- ասել է Փալոնը։
14:37 15.01.2025
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների: Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն: Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 […] ...
14:30 15.01.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել հարկային ոլորտը կանոնակարգող նախագծերըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց […] ...
14:24 15.01.2025
ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ․ ՕվերչուկԵրևանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության հետ։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Թարմ վիճակագրություն է եկել 11 ամսվա վերաբերյալ․ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի […] ...
14:18 15.01.2025
Marca. Ռոնալդուն կարող է դառնալ «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի համասեփականատերըՊորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր, եթե նրա պայմանագիրը թիմի հետ երկարաձգվի։ Այս մասին հայտնում է Marca թերթը։ Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը մտադիր է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, եթե դա տեղի ունենա, ապա Ռոնալդուն կվաստակի 183 միլիոն եվրո և կտիրի ակումբի բաժնետոմսերի չնչին տոկոսին: Ռոնալդուն 39 տարեկան է և […] ...
14:10 15.01.2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատիվ ունեցավ հանդիպելու Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելանի հետ՝ քննարկելու համագործակցությունը և Հայաստանում Եվրամիության առաքելության տեղակայման հետ կապված հարցերը»,- նշված է ԵՄ դիտորական առաքելության X-ի էջում գրառման մեջ։ ԵՄ դիտորդական առաքելությունը հիշեցրել է, որ Վայոց […] ...
14:03 15.01.2025
Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբՄոսկվան Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու Երեւանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նրանք (Հայաստանը) ասում են, որ չեն պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ինչո՞վ է առանձնահատուկ այս իրավիճակը։ Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ են եղել, որ Հայաստանը մոտենում է Եվրամիությանը, սակայն […] ...