16:38 14.01.2025
Հանրային քննարկման է ներկայացվել ԼՂ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ծրագրի հիմնական պայմաններում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն հավաստագրերի առավել արդյունավետ իրացմանը։
Մասնավորապես, առաջարկվել է՝
✅ 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը համալրել նոր բնակավայրերով, որի արդյունքում ցանկում կներառվեն 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն,
✅ հավաստագրով ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցնել 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ,
✅ հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չկիրառել, իսկ աջակցությունը սահմանել մինչև 4 մլն դրամ 3-ի փոխարեն,
✅ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողներին,
✅ ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել համապատասխանաբար 2025 և 2026 թվականների հուլիսի 1-ից՝ 2026-ի և 2027-ի հունվարի 1-ի փոխարեն,
✅ և այլն։
Փոփոխություններին առավել մանրամասն կարող եք այս հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8192:
Ձեր դիտարկումներն ու առաջարկներ e-draft հարթակում կարող եք ներկայացնել մինչ հունվարի 27-ը։
23:00 14.01.2025
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան․ ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից առաջ հայտնել է, որ ԱՄՆ-ը միտված է ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը»,-ասել է Բլինքենը։ ...
22:55 14.01.2025
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներըՀունվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները։ Մեծամորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։ ...
22:52 14.01.2025
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ Հարավային Կովկասին․ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ, ավելի ապահով, ավելի անկախ Հարավային Կովկասին: «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով: Այն մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցերում, անվտանգության և պաշտպանության ոլորտում, ժողովրդավարության, արդարադատության հարցերում»,-ասել է Բլինքենը: ...
22:43 14.01.2025
Ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության […] ...
21:58 14.01.2025
Շուտով կմեկնարկի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունըՇուտով կմեկնարկի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...