14:40 14.01.2025
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025 թ․ հոկտեմբերի 1-ից: Համաձայն նոր կարգավորման` առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղադրված մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐ-ով վճարման հնարավորություն: Հետևաբար, ՔՅՈւԱՐ կոդով վճարման հնարավորություն տրամադրող ֆինանսական կազմակերպությունները պետք է ապահովեն վճարումների կամ փոխանցումների կատարումը իրենց կողմից տրամադրված հավելվածներով, մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով:
Առաջարկվող կարգավորման նպատակն է ՔՅՈւԱՐ կոդի միջոցով վճարումների կամ փոխանցումների կատարումն ապահովող գործընթացները դարձնել հարմար և արդյունավետ ինչպես վճարողների և ծառայություն մատուցողների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների համար:
Կարգավորման նման մոտեցմամբ Կենտրոնական բանկը նպատակ ունի նպաստել Հայաստանում վճարումների առավել ներառական և արդյունավետ միջավայրի ձևավորմանը՝ խրախուսելով անկանխիկ ֆինանսական ծառայությունների այլընտրանքային հասանելիությունը վճարողների ավելի լայն շերտին:
ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջը գործելու է բացառապես վճարային ՔՅՈւԱՐ-ների համար և չի վերաբերելու ապրանքային ՔՅՈւԱՐ-ների կիրառելիությանը (այդ թվում՝ հանրային տրանսպորտում կիրառվող ՔՅՈւԱՐ-ին):
23:00 14.01.2025
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան․ ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից առաջ հայտնել է, որ ԱՄՆ-ը միտված է ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը»,-ասել է Բլինքենը։ ...
22:55 14.01.2025
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներըՀունվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները։ Մեծամորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։ ...
22:52 14.01.2025
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ Հարավային Կովկասին․ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ, ավելի ապահով, ավելի անկախ Հարավային Կովկասին: «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով: Այն մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցերում, անվտանգության և պաշտպանության ոլորտում, ժողովրդավարության, արդարադատության հարցերում»,-ասել է Բլինքենը: ...
22:43 14.01.2025
Ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության […] ...
21:58 14.01.2025
Շուտով կմեկնարկի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունըՇուտով կմեկնարկի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...