13:28 14.01.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2024 թվականի առողջապահական ծրագրերի արդյունքները, խոսել բարեփոխումների ընթացքից։
«Բուժծառայությունները ֆինանսապես և ֆիզիկապես քաղաքացիներին առավել հասանելի դարձնելը եղել է 2024 թվականի մեր գործունեության առանցքը»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանն ու թվարկել իրականացվող ծրագրերը:
2024 թվականին անվճար տրամադրվել են հետևյալ ծառայությունները.
Չարորակ նորագոյացություններով պացիենտներին վիրահատական և ոչ վիրահատական (քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման) բժշկական օգնության և սպասարկման 72730 ծառայություն:
Սիրտ-անոթային հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման 14269 ծառայություն:
Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) 2552 ծառայություն:
Գլխուղեղի կաթվածների ծրագրի շրջանակներում մատուցվել է 789 ծառայություն:
Աորտայի շերտազատված անևրիզմայի վիրահատական բուժման ծրագրի շրջանակներում մատուցվել է 82 ծառայություն:
2024 թվականին 4.7 մլրդ դրամի փոխհատուցում է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մատուցված բուժծառայությունների դիմաց:
Անվճար տրամադրվող դեղերի ավելացում (2024 թվականին ձեռք է բերվել 16 հիվանդության համար 83 անվանում դեղ, որի համար ծախսվել է շուրջ 4,1 մլրդ ՀՀ դրամ, իսկ շահառուների թիվը կազմել է 201668):
Անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնում ( 2024 թվականին գրանցվել է 993 հղիություն և ծնվել է 539 երեխա, որոնցից 27-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում):
Պատվաստումների ցուցանիշի աճ (2024 թվականին պլանային պատվաստումներում 1 տարեկանների ամբողջական ընդգրկվածությունը կազմել է 92.9 տոկոս, 2 տարեկաններինը` 92.6 տոկոս, 6 տարեկաններինը` 93.1 տոկոս):
Ընդհանուր առմամբ` պետական պատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ծավալը աճել է (692122` hիվանդանոցային դեպք, 915620` մատուցված ծառայություն):
Սքրինինգային ծրագրերի ընդլայնում.
Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագրով իրականացվել է 5367 մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն,
Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի շրջանակներում իրականացվել է շուրջ 5000 հետազոտություն:
Ենթակառուցվածքների արդիականացում և կապիտալ շինարարություն:
Շտապօգնության Հանրապետական կայանի ստեղծում:
Ասուլիսին Անահիտ Ավանեսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
23:00 14.01.2025
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան․ ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից առաջ հայտնել է, որ ԱՄՆ-ը միտված է ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը»,-ասել է Բլինքենը։ ...
22:55 14.01.2025
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներըՀունվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները։ Մեծամորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։ ...
22:52 14.01.2025
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ Հարավային Կովկասին․ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ, ավելի ապահով, ավելի անկախ Հարավային Կովկասին: «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով: Այն մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցերում, անվտանգության և պաշտպանության ոլորտում, ժողովրդավարության, արդարադատության հարցերում»,-ասել է Բլինքենը: ...
22:43 14.01.2025
Ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության […] ...
21:58 14.01.2025
Շուտով կմեկնարկի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունըՇուտով կմեկնարկի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...