11:57 14.01.2025
Google-ի Gemini արհեստական բանականությունը կանխատեսել է UFC 311-ի գլխավոր մենամարտի հնարավոր մի քանի սցենարները, որտեղ կմենամարտեն թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանն ու նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը։
Ըստ Sportskeeda-ի, որը խնդրել էր կանխատեսել, AI-ն իրադարձության վերլուծությանը ավելացնելով 3 հիմնական գործոն՝ Մախաչևի գերակայությունը (ներառյալ նրա բոլոր բնորոշ հմտությունները), Ծառուկյանի էվոլյուցիան (հարվածային տեխնիկայի զարգացումը Մախաչևի հետ առաջին մենամարտից ի վեր), (զարգացում և կռվի ռևանշիստական բնույթը)։
AI-ն առաջարկել է մենամարտի ելքի 3 տարբերակ.
Ամենահավանական արդյունքն այն է, որ Իսլամը կհաղթի մրցավարների որոշմամբ: Չնայած Արմանի զարգացմանը, Մախաչևը շարունակում է մնալ լավագույն թեթև քաշայինը և ֆավորիտ է այս դիմակայությունում:
Երկրորդ տարբերակը Ծառուկյանի հաղթանակն է։ Նշվում է, որ հնարավոր է, եթե Արմանը մենամարտը «ոտքի վրա» պահի և ստիպի Մախաչևին ավելի շատ աշխատել հարվածային տեխնիկայով։
Վերջին տարբերակն այն է, որ մարտիկներից մեկը հաղթի խեղդամահով, քանի որ երկուսն էլ հմուտ են գրեփինգում։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Մախաչևի միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին լույս 19-ի գիշերը UFC 311 մրցաշարում։ Ավելի վաղ Լոս Անջելեսում անտառային հրդեհների պատճառով հետաձգվե էին մի շարք մարզական իրադարձություններ։
23:00 14.01.2025
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան․ ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից առաջ հայտնել է, որ ԱՄՆ-ը միտված է ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը»,-ասել է Բլինքենը։ ...
22:55 14.01.2025
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներըՀունվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները։ Մեծամորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։ ...
22:52 14.01.2025
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ Հարավային Կովկասին․ԲլինքենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ, ավելի ապահով, ավելի անկախ Հարավային Կովկասին: «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով: Այն մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցերում, անվտանգության և պաշտպանության ոլորտում, ժողովրդավարության, արդարադատության հարցերում»,-ասել է Բլինքենը: ...
22:43 14.01.2025
Ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության […] ...
21:58 14.01.2025
Շուտով կմեկնարկի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունըՇուտով կմեկնարկի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...