11:24 14.01.2025
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ ԻԻՀ քաղաքացու հետ, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։
Մասնավորապես՝ սույն թվականի հունվարի 10-ին Մեղրի համայնքի հարակից տարածքում հանցավոր խմբի անդամները նախապես ընտրված թաքստոցից վերցրել են դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից հայ-իրանական պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի խմբաքանակը, որը պատրաստվում էին տեղափոխել Երևան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ՀՀ քաղաքացիներ Ռ․Ս-ն, Ա․Ա-ն և Կ․Ս-ն ձերբակալվել են և իրենց ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության վարչական տարածք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված՝ համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնված քրեական վարույթով կատարված խուզարկության արդյունքում ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց, որից 8 կգ «Մարիխուանա» և 2 կգ «Մետամֆետամին» տեսակի։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ռ․Ս-ի, Ա․Ա-ի և Կ․Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում։
21:51 14.01.2025
Ի՞նչ կտա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթըՀայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության մակարդակից անցում է կատարում ռազմավարական գործընկերության մակարդակի: Ի՞նչ նշանակություն ունի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Հարաբերությունների ի՞նչ զարգացումներ կարող է այն ենթադրել: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
21:40 14.01.2025
Գազայի հրադադարի համաձայնագիրը այժմ ավելի մոտ է, քան երբևէ․ ԲլինքենԳազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն այժմ ավելի մոտ է, քան երբևէ նախկինում, և վերջնական համաձայնությունը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից, հավանաբար, տեղի կունենա մոտակա ժամերին կամ օրերին: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում։ «Պայմանագրերի առումով ամեն ինչ ճիշտ է: Հիմա մենք սպասում ենք ՀԱՄԱՍ-ի վերջնական ազդանշանին համաձայնագրի վերաբերյալ: […] ...
21:20 14.01.2025
Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրի կնքումըՀայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում. բովանդակությունը հայտնի՞ է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, սպասվում էր այս համաձայնագիրը: Դեռևս հունիսի 11-ին, երբ Երևանում գումարվեց ռազմավարական երկխոսության խմբի հերթական նիստը, հայտարարվեց, որ որոշվել է այս ձևաչափը վերանայել, հասցնել ավելի բարձր մակարդակի և այն […] ...
20:59 14.01.2025
ԱՄՆ-ը արգելել է «խելացի» մեքենաների վաճառքը Ռուսաստանից և ՉինաստանիցԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը արգելք է դրել միացված «խելացի» մեքենաների, ինչպես նաև հարակից ապարատային և ծրագրային լուծումների ներմուծման վրա Չինաստանից և Ռուսաստանից՝ ազգային անվտանգությունը կիբեր սպառնալիքներից պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ Հրատարակությունը նշում է, որ արգելքը կօգնի ԱՄՆ-ին պաշտպանել կիբերլրտեսությունից, ինչպես նաև չինական ներխուժման գործողություններից, որոնք շարունակում են վտանգ ներկայացնել […] ...
20:38 14.01.2025
Արդարադատության նախարարն ամփոփել է 2024թ.-ը«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման առումով». այս մասին այսօր ասել է Արդարադատության նախարարն՝ իր ամփոփիչ ասուլիսին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
20:22 14.01.2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա ՍինհայինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Զրուցակիցները ողջունել են երկկողմ հարաբերությունների համակողմանի խորացման ու զարգացման ընթացիկ դինամիկան և արձանագրել, որ առկա ներուժն անհրաժեշտ է լավագույնս իրացնել և Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել: Հանդիպման ընթացքում արծարծվել են փոխգործակցության ընդլայնման, կրթության, մշակույթի […] ...