Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
--1.91 oC

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ

10:22 14.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։  ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել է՝ կողմերին խրախուսում են շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ միայն սպառնալիք են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, այլև մարտահրավեր են նետում Եվրոպական միության հիմնարար սկզբունքներին և անվտանգությանն առհասարակ։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում արձագանքել այսպիսի սադրանքներին և ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվելու տարածաշրջանային կայունությունն ապահովելու և ԵՄ-ի հիմնարար արժեքները պաշտպանելու համար։

-ԵՄ-ն մշտապես կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղության գործընթացին։ Մասնավորապես, մենք մեծապես կարևորում ենք խուսափումը սուր հռետորաբանությունից և կողմերին խրախուսում ենք աշխատել փոխադարձ ընդունելի լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն և խաղաղ ապագայի ստեղծման նպատակով։ԵՄ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը երկու կողմերի հետ, ներառյալ՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությունները, ինչպես նաև նախորդ տարվա դրական զարգացումները երկկողմ համագործակցության ոլորտում։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։ Այս ուղերձը վերջերս կրկնվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի կողմից՝ Բաքու և Երևան այցերի ընթացքում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների ղեկավարության հետ։ Նույն ուղերձը վերահաստատվել է Եվրոպական խորհրդի նախագահ Կոստայի կողմից՝ 2025թ․ հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

-Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի դեմ և Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության տեղահանությունը լուրջ մտահոգություններ են առաջացնում մարդու իրավունքների և տարածքային ամբողջականության առումով։ Ի՞նչ գործնական քայլեր է ԵՄ-ն պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այս խախտումներին արձագանքելու ուղղությամբ։

-ԵՄ-ն վերջին տարիներին աջակցում է երկու կողմերին կարգավորման գործընթացում՝ ներառյալ տեղահանված բնակչության հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Մենք կրկին կոչ ենք անում կողմերին բարի կամքով բանակցել չլուծված բոլոր հարցերի շուրջ և երկու կողմերի հետ էլ շարունակելու ենք մեր երկխոսությունը այս հարցերի վերաբերյալ։

-Ալիևի հայտարարությունները խարխլում են ԵՄ-ի վստահելիությունը որպես միջնորդ Հարավային Կովկասում և սպառնում են Հայաստանի ընտրած ժողովրդավարական ուղուն։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում պահպանել իր դերը որպես արդար և արդյունավետ միջնորդ, և արդյոք կլինե՞ն շոշափելի հետևանքներ Ադրբեջանի գործողությունների և հռետորաբանության համար։ ԵՄ-ն կրկին ընդգծում է, որ կարևոր է, որպեսզի կողմերը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Բացի միջազգային այլ ջանքերից, «Բրյուսելի գործընթացը» 2021-2023 թվականներին հնարավորություն տվեց երկու կողմերի առաջնորդներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներում հիմնական հարցերի շուրջ։ Սա ապահովեց կառուցվածքային շրջանակ և անհրաժեշտ տարածք՝ կարգավորման գործընթացը առաջ տանելու համար, ինչը գնահատվել է երկու կողմերի կողմից։

ԵՄ-ն մեծապես ողջունում է դրական առաջընթացը, որը տեղի ունեցավ հետագայում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ և հույս ունի, որ 2025 թվականը կբերի ավելի դրական արդյունքներ՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության։ ԵՄ-ն պատրաստակամ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել երկու կողմերին էլ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 14.01.2025

SHANTNEWS

Շուտով կմեկնարկի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը

21:58 14.01.2025

Շուտով կմեկնարկի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը

Շուտով կմեկնարկի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ի՞նչ կտա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

21:51 14.01.2025

Ի՞նչ կտա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Հայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության մակարդակից անցում է  կատարում ռազմավարական գործընկերության մակարդակի: Ի՞նչ նշանակություն ունի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Հարաբերությունների ի՞նչ զարգացումներ կարող է այն ենթադրել: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Գազայի հրադադարի համաձայնագիրը այժմ ավելի մոտ է, քան երբևէ․ Բլինքեն

21:40 14.01.2025

Գազայի հրադադարի համաձայնագիրը այժմ ավելի մոտ է, քան երբևէ․ Բլինքեն

Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն այժմ ավելի մոտ է, քան երբևէ նախկինում, և վերջնական համաձայնությունը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից, հավանաբար, տեղի կունենա մոտակա ժամերին կամ օրերին: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում։ «Պայմանագրերի առումով ամեն ինչ ճիշտ է: Հիմա մենք սպասում ենք ՀԱՄԱՍ-ի վերջնական ազդանշանին համաձայնագրի վերաբերյալ: […] ...

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրի կնքումը

21:20 14.01.2025

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրի կնքումը

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում. բովանդակությունը հայտնի՞ է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, սպասվում էր այս համաձայնագիրը: Դեռևս հունիսի 11-ին, երբ Երևանում գումարվեց ռազմավարական երկխոսության խմբի հերթական նիստը, հայտարարվեց, որ որոշվել է այս ձևաչափը վերանայել, հասցնել ավելի բարձր մակարդակի և այն […] ...

ԱՄՆ-ը արգելել է «խելացի» մեքենաների վաճառքը Ռուսաստանից և Չինաստանից

20:59 14.01.2025

ԱՄՆ-ը արգելել է «խելացի» մեքենաների վաճառքը Ռուսաստանից և Չինաստանից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը արգելք է դրել միացված «խելացի» մեքենաների, ինչպես նաև հարակից ապարատային և ծրագրային լուծումների ներմուծման վրա Չինաստանից և Ռուսաստանից՝ ազգային անվտանգությունը կիբեր սպառնալիքներից պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ Հրատարակությունը նշում է, որ արգելքը կօգնի ԱՄՆ-ին պաշտպանել կիբերլրտեսությունից, ինչպես նաև չինական ներխուժման գործողություններից, որոնք շարունակում են վտանգ ներկայացնել […] ...

BACK_TO_TOP