20:38 13.01.2025
Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի ղեկավարները փետրվարի 3-ին կայանալիք արտակարգ գագաթնաժողովում կքննարկեն Եվրոպայի ռազմականացման ընդհանուր պլանը։ Այս մասին Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան գրել է այս հանդիպման իր հրավերի նամակում։
«Եվրոպական պաշտպանությունն ամրապնդելու նպատակը պետք է հաշվի առնվի ԵՄ բոլոր քաղաքականությունները ձևավորելիս», – գրել է նա՝ ընդգծելով, որ առաջնորդները պետք է քննարկեն «զգալի ռազմական ներդրումները, որոնք անհրաժեշտ են ռազմական ռեզերվները համալրելու և մարտունակությունը բարելավելու համար՝ ի պատասխան լայն շրջանակի սպառնալիքների»։
Գագաթնաժողովի արդյունքները «հիմք կհանդիսանան Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ դիվանագիտական ծառայության առաջարկությունների համար պաշտպանության վերաբերյալ ԵՄ Սպիտակ գրքի մշակման համար»՝ Եվրամիության առաջին ռազմական ռազմավարությունը:
Եվրամիությունը հայտարարել է փետրվարի 3-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի մասնակցությամբ ԵՄ արտակարգ գագաթնաժողովի գումարման մասին՝ 2025 թվականի հունվարի 3-ին։
14:33 14.01.2025
Զելենսկին Մակրոնի հետ քննարկել է երկրում օտարերկրյա զինվորականներ տեղակայելու հարցըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է երկրում օտարերկրյա զինվորականներ տեղակայելու նախաձեռնությունը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է իր Telegram ալիքում։ Նա ասել է, որ Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության «արդյունավետ» երաշխիքների մշակումը։ «Որպես այդ երաշխիքներից մեկը՝ մենք քննարկել ենք Ուկրաինայում ռազմական կոնտինգենտներ տեղակայելու Ֆրանսիայի նախաձեռնությունը։ Մենք դիտարկել ենք դրա […] ...
14:24 14.01.2025
Բարսելոնայից կրած պարտությունից հետո Ռեալը որոշել է ազատվել թիմի խաղացողիցՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին հիասթափեցրել է թիմի իսպանացի կիսապաշտպան Լուկաս վասկեսի ցուցադրած խաղը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում (2:5): Փոխանցում է Armsport-ը։ Նշվում է, որ Պերեսի հիասթափությունը այնքան մեծ է եղել, որ նա որոշել է չերկարաձգել 33-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Հիշեցնենք, որ Վասկեսը «արքայական» ակումբի սան է։ […] ...
14:14 14.01.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է ՌուսաստանՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, նրա այցը կարող է կայանալ մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում։ «Մեր երկխոսությունը Հայաստանի հետ շարունակվում է, նա հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն, մենք սպասում ենք նրան», – ընդգծել է Լավրովը։ ...
14:03 14.01.2025
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բարդ են․ ԼավրովՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այս փուլում բարդ էանվանել ։ Լավրովն այս մասին ասել է այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի որոշումը նրա ինքնիշխան իրավունքն է, և Մոսկվան Երևանին չի թելադրում, թե ում հետ համագործակցի։ ...
13:54 14.01.2025
Լավրովն անհնարին է անվանել Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին և՛ ԵԱՏՄ-ինՀայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունն աջակցել էր Եվրամիությանը հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու օրենսդրական նախաձեռնությանը, որը կքննարկի խորհրդարանը։ Լավրովը հիշեցրել է ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին։ ...
13:50 14.01.2025
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համարՀունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և գազային ատրճանակ։ Սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ 17-ամյա երիտասարդի խուզարկությամբ դանակն ու ատրճանակը հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...