Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 01 2025
  • $
    397.22
  • RUBLE
    3.88
  • 405.08
WEATHER
--1.91 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը

19:35 13.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է.

«Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Մեզ համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր»:

Հայաստանի նախագահը կարևորել է նաև բարեկամական խմբերի ձևաչափով փոխգործակցությունը և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների պարբերական հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների նշանակալի դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխվստահության և լիարժեք փոխըմբռնման մթնոլորտի կառուցման գործում:

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց հանդիպել Ձեզ հետ: Թույլ տվեք փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ողջույնները: Նրանք անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մաղթել են հաջողություններ, ցանկացել, որպեսզի 2025 թվականը լինի բարիքներով լի տարի Իրանի և Հայաստանի ժողովուրդների համար»,- ասել է Արա Շահվերդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական և քաղաքական ոլորտներում համագործակցության խորացմանը: Կողմերը կարևորել են հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ առանձնահատուկ կարևորելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործիք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բարդ են․ Լավրով

14:03 14.01.2025

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բարդ են․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այս փուլում բարդ էանվանել ։ Լավրովն այս մասին ասել է այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի որոշումը նրա ինքնիշխան իրավունքն է, և Մոսկվան Երևանին չի թելադրում, թե ում հետ համագործակցի։ ...

Լավրովն անհնարին է անվանել Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին և՛ ԵԱՏՄ-ին

13:54 14.01.2025

Լավրովն անհնարին է անվանել Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին և՛ ԵԱՏՄ-ին

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունն աջակցել էր Եվրամիությանը հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու օրենսդրական նախաձեռնությանը, որը կքննարկի խորհրդարանը։ Լավրովը հիշեցրել է ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին։ ...

Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար

13:50 14.01.2025

Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար

Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և գազային ատրճանակ։ Սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ 17-ամյա երիտասարդի խուզարկությամբ դանակն ու ատրճանակը հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլը

13:42 14.01.2025

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլը: Փետրվարի 1-ից մարտի 3-ը անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը վարպետության դասերով հանդես կգա Երևանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում: Վարպետության դասերը կավարտվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք եզրափակիչ գալա համերգային ծրագրով, որի ընթացքում Նարեկ Հախնազարյանի հետ ելույթ կունենան մայրաքաղաքի երաժշտական և արվեստի […] ...

Բացահայտվել են ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև 8000 դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր

13:35 14.01.2025

Բացահայտվել են ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև 8000 դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/ պաշտոնատար անձինք խմբով կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց կաշառք են ստացել և կատարել պաշտոնեական կեղծիք: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ, այդ թվում՝ 8000 ԱՄՆ դոլար ապօրինի […] ...

Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2024 թվականի առողջապահական ծրագրերի արդյունքները, խոսել բարեփոխումների ընթացքից

13:28 14.01.2025

Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2024 թվականի առողջապահական ծրագրերի արդյունքները, խոսել բարեփոխումների ընթացքից

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2024 թվականի առողջապահական ծրագրերի արդյունքները, խոսել բարեփոխումների ընթացքից։ «Բուժծառայությունները ֆինանսապես և ֆիզիկապես քաղաքացիներին առավել հասանելի դարձնելը եղել է 2024 թվականի մեր գործունեության առանցքը»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանն ու թվարկել իրականացվող ծրագրերը: 2024 թվականին անվճար տրամադրվել են հետևյալ ծառայությունները. Չարորակ նորագոյացություններով պացիենտներին վիրահատական և ոչ վիրահատական (քիմիաթերապևտիկ և ճառագայթային […] ...

BACK_TO_TOP