Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ․ Ծառուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 01 2025
  • $
    397.22
  • RUBLE
    3.88
  • 405.08
WEATHER
--1.91 oC

Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ․ Ծառուկյան

18:07 13.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը վստահ է, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի Իսլամ Մախաչևի դեմ, գրում է Ringside24-ը։

«Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ։ Դա ինձ համար լավագույն տարբերակը կլինի։ Ինչպես ասում են` մեկ գնդակով երկու նապաստակ կորսամ, հետևաբար հանգստյան օրերին խաղադրույք կատարեք իմ հաղթանակի համար. ես կնվաճեմ տիտղոսն ու ևս մեկ մենամարտ կանցկացնեմ նրա հետ։ Չեմ հիասթափեցնի ոչ-ոքի»,- նշել է հայ մարտիկը։

Դաղստանցի Մախաչևն էլ ամերիկացի բլոգեր Էդին Ռոսի հետ զրույցում հայտնել է, որ գլխավոր նպատակը կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է։

«Իմ նպատակը կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն դառնալն է, սակայն այնտեղ է Բելալ Մոհամադը։ Նա, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի տիտղոսը։ Մենք ընդհանուր մենեջեր ունենք` Ալին, և կարող ենք քննարկել հավանական մենամարտի մանրամասները։ Երազում եմ երկու քաշային կարգում դառնալ չեմպիոն և չեմ ցանկանում սպորտից հեռանալ առանց երկրորդ տիտղոսի»,- ասել է Մախաչևը։

Ծառուկյանն ու Մախաչևը Լոս Անջելեսում չեմպիոնական մենամարտ են անցկացնելու հունվարի 18-ին՝ UFC-311 մրցաշարում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 13.01.2025

SHANTNEWS

Թուրքիայում հնարավոր է արտահերթ նախագահական ընտրություններ տեղի ունենան. կրկին կառաջադրվի՞ Էրդողանը

21:50 13.01.2025

Թուրքիայում հնարավոր է արտահերթ նախագահական ընտրություններ տեղի ունենան. կրկին կառաջադրվի՞ Էրդողանը

Թուրքիայում սկսել են խոսել արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին: Այդ թեմային վերաբերող հայտարարություններով օրերս հանդես են եկել և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները: Անգամ վաղաժամկետ ընտրությունների օր է քննարկվում: Եվ ե՞րբ կարող են լինել ընտրությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում պետք է անցկացվեն 2028թ.-ին: Այսինքն՝ դեռ բավական ժամանակ կա, բայց, […] ...

Քաղաքաշինության կոմիտեն ամփոփել է 2024-ի աշխատանքները

21:40 13.01.2025

Քաղաքաշինության կոմիտեն ամփոփել է 2024-ի աշխատանքները

2024թ.-ին Քաղաքաշինության կոմիտեն համակարգել է 115 շինարարական և 34 նախագծային ենթածրագրեր: Իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի շինաշխատանքներ, ավարտվել է 49 օբյեկտի շինարարություն: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայության շարքերում դժգոհություն է հասունանում

21:30 13.01.2025

Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայության շարքերում դժգոհություն է հասունանում

Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության միջին և բարձրաստիճան աշխատակիցների մեծ մասը դեմ է պետության ղեկավարի ձերբակալությունը բռնությամբ կանխելու փորձերին։ Այս մասին հայտնում է Hangere թերթը՝ հղում անելով հատուկ ծառայության վետերանին։ Ըստ նրա տեղեկությունների՝ հունվարի 11-ին նախագահ Յուն Սեոկ Յոլը, իբրև, հրահանգել է անվտանգության ղեկավարությանը դիտարկել ուժ կիրառելու հնարավորությունը ձերբակալման երկրորդ փորձի դեպքում։ Դեկտեմբերի 14-ին՝ իմփիչմենթից […] ...

Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ներառեն նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. Ռյուտե

21:22 13.01.2025

Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ներառեն նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները պետք է ներառեն նրա հարաբերությունները դաշինքի հետ։ «Խաղաղ բանակցությունների մի մասը պետք է անդրադառնա ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերություններին, գերադասելի է ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ: Միևնույն ժամանակ, Ռյուտեն կոչ է արել կանխատեսումներ չանել և […] ...

Ուսիկը The Ring-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ

21:12 13.01.2025

Ուսիկը The Ring-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ

Գերծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը բռնցքամարտի հեղինակավոր The Ring ամսագրի կողմից ճանաչվել է լավագույնը 2024 թվականին: Անվանակարգերում գրանցվել են հետևյալ արդյունքները․ Տարվա լավագույն բռնցքամարտիկ՝ Ալեքսանդր Ուսիկ Տարվա նոկաուտ՝ Դենիել Դյուբուա, ով հաղթել է Էնթոնի Ջոշուային Տարվա վերադարձ՝ Բիլի Դիբ Տարվա լավագույն ռաունդ՝ Ալեքսանդր Ուսիկի և Թայսոն Ֆյուրիի […] ...

BACK_TO_TOP