15:22 13.01.2025
Հայաստանը կարեւորում է բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մեծ նշանակություն ունեն. ողջունելով ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Ընդգծելով խորհրդարանական տարբեր ձեւաչափերով համագործակցության անհրաժեշտությունը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ այն խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման ու գալիք նախաձեռնությունների իրականացման համար:
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանն իր առանձնահատուկ դիրքն ու կարեւորությունն ունի: «Ինչպես ընդգծել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը, մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ դեմ ենք սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»,- ասել է Արա Շահվերդյանը:
Արմեն Խաչատրյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշման կարեւորությունը:
Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում նշվել է, որ համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ պետք է խորացնել փոխգործակցությունը:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 13-ին:
21:50 13.01.2025
Թուրքիայում հնարավոր է արտահերթ նախագահական ընտրություններ տեղի ունենան. կրկին կառաջադրվի՞ ԷրդողանըԹուրքիայում սկսել են խոսել արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին: Այդ թեմային վերաբերող հայտարարություններով օրերս հանդես են եկել և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները: Անգամ վաղաժամկետ ընտրությունների օր է քննարկվում: Եվ ե՞րբ կարող են լինել ընտրությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում պետք է անցկացվեն 2028թ.-ին: Այսինքն՝ դեռ բավական ժամանակ կա, բայց, […] ...
21:40 13.01.2025
Քաղաքաշինության կոմիտեն ամփոփել է 2024-ի աշխատանքները2024թ.-ին Քաղաքաշինության կոմիտեն համակարգել է 115 շինարարական և 34 նախագծային ենթածրագրեր: Իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի շինաշխատանքներ, ավարտվել է 49 օբյեկտի շինարարություն: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
21:30 13.01.2025
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայության շարքերում դժգոհություն է հասունանումԿորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության միջին և բարձրաստիճան աշխատակիցների մեծ մասը դեմ է պետության ղեկավարի ձերբակալությունը բռնությամբ կանխելու փորձերին։ Այս մասին հայտնում է Hangere թերթը՝ հղում անելով հատուկ ծառայության վետերանին։ Ըստ նրա տեղեկությունների՝ հունվարի 11-ին նախագահ Յուն Սեոկ Յոլը, իբրև, հրահանգել է անվտանգության ղեկավարությանը դիտարկել ուժ կիրառելու հնարավորությունը ձերբակալման երկրորդ փորձի դեպքում։ Դեկտեմբերի 14-ին՝ իմփիչմենթից […] ...
21:22 13.01.2025
Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ներառեն նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. ՌյուտեՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները պետք է ներառեն նրա հարաբերությունները դաշինքի հետ։ «Խաղաղ բանակցությունների մի մասը պետք է անդրադառնա ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերություններին, գերադասելի է ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ: Միևնույն ժամանակ, Ռյուտեն կոչ է արել կանխատեսումներ չանել և […] ...
21:12 13.01.2025
Ուսիկը The Ring-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկԳերծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը բռնցքամարտի հեղինակավոր The Ring ամսագրի կողմից ճանաչվել է լավագույնը 2024 թվականին: Անվանակարգերում գրանցվել են հետևյալ արդյունքները․ Տարվա լավագույն բռնցքամարտիկ՝ Ալեքսանդր Ուսիկ Տարվա նոկաուտ՝ Դենիել Դյուբուա, ով հաղթել է Էնթոնի Ջոշուային Տարվա վերադարձ՝ Բիլի Դիբ Տարվա լավագույն ռաունդ՝ Ալեքսանդր Ուսիկի և Թայսոն Ֆյուրիի […] ...
21:07 13.01.2025
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։ «Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։ Հանդիպմանը մասկացում էին ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը […] ...