13:31 13.01.2025
Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը եւ համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարեւոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը հունվարի 13-ին խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը:
Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն խոսել է երկկողմ տնտեսական համագործակցության եւ ոլորտային մի շարք ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Այս համատեքստում Նարեկ Բաբայանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության գործոնը եւ նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի մոտեցումն այս հարցում:
«Տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը մեր Կառավարության առաջնահերթություններից է: Այդ հարցում մեր պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որին Իրանը տվել է իր դրական եզրակացությունը եւ ողջունել է: Հավատացած ենք, որ այդ նախագծի կյանքի կոչման հարցում Իրանը նույնպես պետք է ունենա իր առանցքային դերակատարությունը»,- փաստել է բարեկամական խմբի ղեկավարը:
Հարեւան երկրների հետ կապերի համատեքստում Նարեկ Բաբայանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին՝ ընդգծելով. «Գիտակցելով, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն՝ Հայաստանն այդ գործընթացում ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը եւ ակնկալում է տարածաշրջանի մյուս դերակատարների մասնակցությունը»:
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը եւս կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցության խորացումը, փոխայցերի նշանակությունը երկկողմ օրակարգի առաջմղման հարցում:
«Հայաստանն իր ուրույն տեղն ու դիրքն ունի մեր արտաքին քաղաքականության մեջ: Հարեւան պետությունների հետ հարաբերություններում կարեւորում ենք ՀՀ-ի հետ համագործակցությունը: Մենք ունենք քաղաքակրթական մեծ անցյալ, երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կան պատմամշակութային խոր կապեր»,- այս մասին նշել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի հայազգի ղեկավարը:
ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Վաղարշակ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Մարիամ Պողոսյանը, Գեղամ Նազարյանը, Դավիթ Դանիելյանը, Իրինա Գասպարյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Գեղամ Մանուկյանը:
Կողմերն անդրադարձել են առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերին: Նրանք հույս են հայտնել, որ կարվի հնարավորը ՀՀ-ԻԻՀ սահմանված տնտեսական նշաձողը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ մի շարք ոլորտներում կապերի խթանման, ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության հեռանկարների շուրջ:
Հայ եւ իրանցի պատգամավորները համոզմունք են հայտնել, որ կշարունակեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը:
19:04 13.01.2025
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ20:50 13.01.2025
Մաքգրեգորը ֆուտբոլային խաղի ժամանակ ուժգին հարվածներով տապալել է մրցակիցներինԵրկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը սիրողական ֆուտբոլային հանդիպման է մասնակցել: Մաքգրեգորը խաղային դրվագներից մի քանիսում ուժգին հարվածներով տապալել է մրցակիցներին, հետո զարմացել, որ մրցավարը խախտում է արձանագրել: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: ...
20:44 13.01.2025
Մեծ ցավ պատճառեց Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը․ Հայկ Կոնջորյան«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը: Ցավակցում եմ Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»: ...
20:38 13.01.2025
ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն կքննարկեն Եվրոպայի ռազմականացման ծրագիրըԵվրամիության, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի ղեկավարները փետրվարի 3-ին կայանալիք արտակարգ գագաթնաժողովում կքննարկեն Եվրոպայի ռազմականացման ընդհանուր պլանը։ Այս մասին Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան գրել է այս հանդիպման իր հրավերի նամակում։ «Եվրոպական պաշտպանությունն ամրապնդելու նպատակը պետք է հաշվի առնվի ԵՄ բոլոր քաղաքականությունները ձևավորելիս», – գրել է նա՝ ընդգծելով, որ առաջնորդները պետք է քննարկեն «զգալի ռազմական ներդրումները, որոնք […] ...
20:28 13.01.2025
Սալիվան. Ուկրաինան պետք է որոշի նվազեցնել մոբիլիզացիոն տարիքըՈւկրաինան, ի վերջո, պետք է որոշի իջեցնել մոբիլիզացիոն տարիքը մինչև 18 տարեկան։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Նախ, նրանք իսկապես փոխել են իրենց օրենսդրությունը մեկ տարի առաջ, նրանց զորակոչի տարիքը եղել է 27, իջեցրել են 25»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայում մոբիլիզացիոն տարիքը […] ...
20:18 13.01.2025
UFC-ի չեմպիոնը կանխատեսել է Ծառուկյան-Մախաչև մենամարտի հաղթողինUFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Բելալ Մոհամադը կանխատեսել է Արման Ծառուկյան-Իսլամ Մախաչև մենամարտի հաղթողին, հայտնում է Submission Radio-ն։ «Կարծես թե Իսլամը Ծառուկյանի դեմ առաջին մենամարտում, իրոք, վատառողջ է եղել։ Այդ պահից ի վեր Մահախչևն էականորեն բարելավել է մարզավիճակը։ Չմոռանանք, թե ինչպես նա հաղթեց Օլիվեյրային։ Ծառուկյանը նույնպես հաղթեց Օլիվեյրային, բայց դա լրիվ այլ պատմություն է։ Մախաչևն […] ...
20:11 13.01.2025
Ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»։ ...