13:04 13.01.2025
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանրապետության առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ ենթադրյալ մահափորձի առնչությամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ հունվարին հարձակում է նախապատրաստվել։ Այս մասին հայտնում է Terra տեղական հրատարակությունը։
Նշվում է, որ նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը ոստիկանության ուշադրությանն է արժանացել հունվարի սկզբին։ Նշվում էր, որ ենթադրյալ դավադիրները, որոնց ինքնությունը դեռևս չի բացահայտվել, ցանկացել են մահափորձ իրականացնել Լուլա դա Սիլվայի, ինչպես նաև Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայի դեմ։
CNN Brasil-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը կարծում է, որ դավադրության կազմակերպիչները ծրագրել են օգտագործել պայթուցիկներ, նռնակներ և ամերիկյան Barrett M82 հրացաններ։ Երկրի իշխանությունները դեռ չեն հայտնել, թե արդյոք կարողացել են վերջնականապես վերացնել Լուլա դա Սիլվայի ու դի Մորայի կյանքի սպառնալիքը։
21:00 13.01.2025
Կլինի՞ նոր պատերազմ, թե՞ ոչ. զրույց Արամ Սարգսյանի հետԻ՞նչ հետևանքներ կարող է անունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, Հայաստանի եվրաինտեգրման պատրաստակամությունը արդյոք կարող է մյուս դաշնակիցների կողմից արժանանալ լուրջ հակազդեցության և ի՞նչ կլինի այդ պարագայում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: ...
20:50 13.01.2025
Մաքգրեգորը ֆուտբոլային խաղի ժամանակ ուժգին հարվածներով տապալել է մրցակիցներինԵրկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը սիրողական ֆուտբոլային հանդիպման է մասնակցել: Մաքգրեգորը խաղային դրվագներից մի քանիսում ուժգին հարվածներով տապալել է մրցակիցներին, հետո զարմացել, որ մրցավարը խախտում է արձանագրել: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: ...
20:44 13.01.2025
Մեծ ցավ պատճառեց Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը․ Հայկ Կոնջորյան«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը: Ցավակցում եմ Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»: ...
20:38 13.01.2025
ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն կքննարկեն Եվրոպայի ռազմականացման ծրագիրըԵվրամիության, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի ղեկավարները փետրվարի 3-ին կայանալիք արտակարգ գագաթնաժողովում կքննարկեն Եվրոպայի ռազմականացման ընդհանուր պլանը։ Այս մասին Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան գրել է այս հանդիպման իր հրավերի նամակում։ «Եվրոպական պաշտպանությունն ամրապնդելու նպատակը պետք է հաշվի առնվի ԵՄ բոլոր քաղաքականությունները ձևավորելիս», – գրել է նա՝ ընդգծելով, որ առաջնորդները պետք է քննարկեն «զգալի ռազմական ներդրումները, որոնք […] ...
20:28 13.01.2025
Սալիվան. Ուկրաինան պետք է որոշի նվազեցնել մոբիլիզացիոն տարիքըՈւկրաինան, ի վերջո, պետք է որոշի իջեցնել մոբիլիզացիոն տարիքը մինչև 18 տարեկան։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Նախ, նրանք իսկապես փոխել են իրենց օրենսդրությունը մեկ տարի առաջ, նրանց զորակոչի տարիքը եղել է 27, իջեցրել են 25»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայում մոբիլիզացիոն տարիքը […] ...
20:18 13.01.2025
UFC-ի չեմպիոնը կանխատեսել է Ծառուկյան-Մախաչև մենամարտի հաղթողինUFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Բելալ Մոհամադը կանխատեսել է Արման Ծառուկյան-Իսլամ Մախաչև մենամարտի հաղթողին, հայտնում է Submission Radio-ն։ «Կարծես թե Իսլամը Ծառուկյանի դեմ առաջին մենամարտում, իրոք, վատառողջ է եղել։ Այդ պահից ի վեր Մահախչևն էականորեն բարելավել է մարզավիճակը։ Չմոռանանք, թե ինչպես նա հաղթեց Օլիվեյրային։ Ծառուկյանը նույնպես հաղթեց Օլիվեյրային, բայց դա լրիվ այլ պատմություն է։ Մախաչևն […] ...